Հովիկ Աբրահամյանն ընդունել է ամերիկահայ բարերարներ Նաջարյանների ընտանիքի անդամներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին, նրա ծնողներին՝ ամերիկահայ բժիշկ-բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյաններին և կնոջը՝ Պալմիրա Նաջարյանին:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ ուրախալի է արտերկրի մեր հայրենակիցներին տեսնել նման պաշտոններում, ինչը վկայում է այն մասին, որ հայերը, պահպանելով ազգային ինքնությունը, միաժամանակ ակտիվ ինտեգրվում են տվյալ երկրի հասարակությանը և իրենց նշանակալի ներդրումն ունենում երկրի զարգացման գործում:

12021_am_2

Հյուրերը շնորհակալություն են հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել, որ ոգևորված են Հայաստան և Արցախ իրենց այցելության տպավորություններով:
Երկուստեք բարձր է գնահատվել հայ համայնքի դերը հայ-ամերիկյան կապերի սերտացման և խորացման գործում:
12021_am_3

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031