Ֆելիքս Ցոլակյան. «Անհանգստանալու ոչինչ արդեն չկա, գտնվել է զենքը, որով հանցագործը կատարել է հանցագործությունը» (տեսանյութ)
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ով այսօր եղել է Գյումրիում տեղի ունեցած սպանության վայրում, «Ցայգի» հետ զրույցում ասել է, որ արդեն անհանգստանալու ոչինչ չկա, գտնվել է զենքը, որով հանցագործը կատարել է հանցագործությունը, գտնվել է նաև զինամթերքը: Այսինքն՝ այն լարվածությունը, որը կար մինչև զինամթերք հայտնաբերելը, այլևս չկա: Հիմա սովորական քաղաքայի կյանքով պետք է մենք շարունակենք ապրել»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ հանցագործը եղել է պահակակետում, որտեղից դիմել է փախուստի: Գիշերը փնտրել են և չեն կարողացել գտնել: Փախուստի ժամանակ նա մենակ է եղել:
Մանրամասները՝ տեսանյութում: