Գյումրիում դաժանաբար սպանվածների մարմինները դեռ դուրս չեն բերել տնից. Նադարյան. news.am
Գյումրիում հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը դաժանաբար սպանված ընտանիքի 6 անդամների մարմինները դեռ դուրս չեն բերվել տնից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը:
Նա հայտնել է, որ դեպքի վայրում այս պահին գործողություններ են իրականացվում:
«Որոնողական աշխատանքները շարունակվում են, հայտնաբերել ենք Պերմյակովի հանդերձանքը, հրազենը, նա զինված չէ: Գյումրիում էլ վիճակը հանգիստ է, ժողովրդի մեջ խուճապ չկա»,- ասել է ոստիկանապետը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: