Բաժիններ՝

Ավարտվել է «Ավրորա» մրցանակի մրցանակաբաշխության թեկնածուների առաջադրման փուլը

Հոկտեմբերի 1-ին ավարտվել է «Ավրորա» մրցանակի (Aurora Prize for Awakening Humanity) առաջին մրցանակաբաշխության թեկնածուների առաջադրման փուլը: Այդ կապակցությամբ «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ասել է.

«Մենք անչափ հուզված ենք անձնազոհության, խիզախության, տոկունությանևգթասրտության ներկայացված պատմություններով: Այն, ինչ մենք ստացանք, լավագույնս ապացուցում է, որ աշխարհը լի է ոգեշնչող և արժանավոր անհատներով»:

Առաջադրման փուլի ավարտից հետո Ընտրող հանձնաժողովի ինը անդամները կորոշեն թեկնածուների վերջնացուցակը, որում ընդգրկվողները, հիմնավորող վկայությունների օժանդակությամբ, գնահատման կենթարկվեն:

Ընտրող հանձնաժողովի համանախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլի Ուիզելն ասել է. «Ես հետաքրքրությամբ եմ սպասում թեկնածուների գործերի դիտարկմանը։ Անչափ կարևոր է, որ մարդասիրության բացառիկ քայլերը մենք ճանաչման արժանացնենք հիմա՝ մեր օրերում, երբ աշխարհը կրկին կանգնած է հումանիտար ճգնաժամերի ահագնացման վտանգի առջև, իսկ ռեսուրսները գնալով անբավարար են դառնում»:

2016թ. փետրվարին Ընտրող հանձնաժողովը կհրապարակի մրցանակի երեք հավակնորդների անունները, իսկ 2016թ. ապրիլին, «Ավրորա» մրցանակի առաջին հաղթողը կպարգևատրվի 100.000 ԱՄՆ դոլար մրցանակով և բարեգործության շղթան շարունակելու բացառիկ առիթով՝ նրան հնարավորություն կտրվի 1.000.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհի առաջադրել իրեն ոգեշնչածևգործողությունների մղած կազմակերպությանը։

Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին կվարի Երևանում կազմակերպվելիք հատուկ արարողությունը, որի ընթացքում կհայտարարվի հաղթողի անունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս