«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը նախատեսում է հուլիսի 27-31-ը փակել Երևանի գլխավոր փողոցները

Քիչ առաջ Ազատության հրապարակում տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ոտքի՛, Հայաստան» նոր նախաձեռնության հանրահավաքը:

Նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ «քրեաօլիգարխիկ համակարգը էլեկտրաէներգիայի մասին հարցը փակված համարելով՝ անցում է կատարում իբրև Սահմանադրության փոփոխություններին». «Ամեն քայլափոխի Սահմանադրությունը բռնաբարող իշխանությունն իրավունքի ունի՞ Սահմանադրությունը փոխելու: Ժամանակն է, որ համախմբվենք, որ էներգետիկ համակարգի հոշոտումը կանգնեցնենք այս իշխող իշխանություններից: Եկեք կողք կողքի կանգնենք, մեզ միավորող գաղափարի շուրջ հավաքվենք ու թույլ չտանք էներգետիկ համակարգի ոչնչացումը»:

Նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը կարդաց նախաձեռնության կանոնադրությունը, որում ամրագրված է, որ շարժման գլխավոր նպատակներն են՝ պաշտպանել ՀՀ ժողովրդի քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական և մշակութային շահերը «քրեական օլիգարխիայի ոտնձգություններից», ՀՀ-ում վերականգնել սահմանադրական կարգը, ստեղծել երաշխիքներ ժողովրդի իշխանությունը պահելու համար:

Ըստ նախաձեռնության կանոնադրության՝ իրենք իրենց նպատակներին հասնելու են քաղաքացիական անհնազանդության միջոցով: Ա. Ղուկասյանը տեղեկացրեց, որ խորհուրդն ունի 11 անդամ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի ելույթ ունենալ և առաջարկություններ անել:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ նախաձեռնությունը նաև շտապ հավաք անելու մասին իրազեկում էր ներկայացրել քաղաքապետարան՝ 2015թ․ հուլիսի 15-ին հրապարակված սահմանադրական բարեփոխումների նախագծի, դրանք պատրաստած մասնագիտական հանձնաժողովին անվստահության հայտնելու և այդ հանձնաժողովի՝ մինչև 2015թ. հուլիսի 20-ը լուծարման անհապաղ պահանջ ներկայացնելու նպատակով, սակայն երթը տեղի չունեցավ:

Նախաձեռնող խմբի անդամները նաև Ազատության հրապարակում թռուցիկներ բաժանեցին, որտեղ կոչ են անում մարդկանց՝ միանալ հուլիսի 27-31-ը Երևանում գլխավոր փողոցները փակելու ակցիային:

Լուսանկարները՝ Ռազմիկ Մարտիրոսյանի

 

opera006 opera004 opera003 opera002 opera001

Տեսանյութեր

Լրահոս