Բաժիններ՝

Հողային աշխատանքներ կատարելիս տրակտորիստը հողի տակից զինամթերք է հայտնաբերել

Հուլիսի 15-ին, ժամը 08.40-ին, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ տրակտորիստը հողային աշխատանքներ կատարելիս հողի տակից հայտնաբերել է գնդացրի ժապավենի նմանվող առարկա:

Մեկնած օպերատիվ խումբը Տարոն-4 թաղամասի նշված հատվածում հայտնաբերել է փամփուշտի ժապավենի նմանվող մետաղյա 24 առարկա:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս