Բաժիններ՝

Նոր Սահմանադրության մեջ հատուկ նշվում է, որ ամուսնությունը կնքվում է տղամարդու և կնոջ միջև

Սահմանադրության նոր նախագծում հատուկ ընդգծվել է ընտանիքի՝ որպես հասարակության բնական և հիմնական բջջի դերը: ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անկեղծացավ, որ մտավախություններ է ունեցել` Վենետիկի հանձնաժողովի հետ կապված: Առաջին գլխի հոդված 15-ը՝ «Ընտանիքի պաշտպանությունը» ասում է՝ «Ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և բազմացման հիմք, գտնվում է պետության հատուկ պաշտպանության հովանավորության ներքո»:

«Սահմանադրությունում առավել քան հստակեցրել ենք, որ ընտանիքը դա տղամարդու և կնոջ միությունն է, ամուսնությունը կնքվում է տղամարդու և կնոջ միջև, իրենց համաձայնությամբ, և այդ առումով մենք էնքան միանշանակ ենք ամրագրել, որ ես, անկեղծ ասած, որոշակի մտավախություններ ունեի, որ Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկման ժամանակ շատ է այդ հարցը արծարծվելու, որովհետև գիտեք ինչ տենդենցիաներ են աշխարհում գնում: Բայց, համենայնդեպս, այն ձևակերպումները, որ մենք առաջադրել ենք սահմանադրական բարեփոխումների նախագծում, որևէ քննադատության չեն արժանացել: Եվ, անկախ ամեն ինչից, ես վստահ եմ, որ այս նախագիծը, եթե դառնալու է պաշտոնական, նախագահի կողմից առաջադրվելիք նախագիծ, այդ դրույթները պետք է անփոփոխ թողնենք»,- ասաց Վ.Պողոսյանը:

Ըստ նրա՝ դրա համար էլ այդ դրույթը բերել են սահմանադրական կարգի հիմունքների մեջ, որ չփոփոխվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս