Կմասնակցե՞ն «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության հանրահավաքին
«Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանն այսօր չի մասնակցի «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության հանրահավաքին, քանի որ քաղաքում չէ: 168.am-ի հետ զրույցում Վաղինակն ասաց, որ իրենք՝ նախաձեռնության մի քանի անդամներով, սեմինարների են մասնակցում և Երևանում չեն: Մեր հարցին՝ եթե քաղաքում լինեիք, կմասնակցեի՞ք այս նոր նախաձեռնության հանրահավաքին, Վաղինակը պատասխանեց, որ կմասնակցեր:
Նախաձեռնության համակարգող խմբի մեկ այլ անդամ՝ Մաքսիմ Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ եթե հասցնի, անպայման կմասնակցի, բայց ժամանակային առումով՝ շատ զբաղված է:
Հիշեցնենք, որ այսօր «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունն Ազատության հրապարակում քննարկման և հաստատման համար քաղաքացիների դատին կներկայացնի իր անդամների կազմը, Կանոնադրությունը և գործողությունների ծրագիրը: