Շմայսները հայոց լեզվի քննություն կհանձնեն
Սահմանադրական բարեփոխումների նոր նախագծով չի բացառվում, որ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները հայոց լեզվի իմացության քննություն կամ թեստ անցնեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:
Սահմանադրության նախագծում այս դրույթի սահմանման պատճառ է հանդիսացել այն, որ խորհրդարանում լեզվի հետ կապված լուրջ խնդիրներ կան: Սահմանադրագետ Վ. Պողոսյանը նաև նշել է, որ եթե քննարկումների արդյունքում այս դրույթը մնա, ապա պետք է դրա իրականացման մեխանիզմ մշակվի: Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է պատգամավորները հայոց լեզվի քննություն հանձնեն, նա պատասխանեց, որ գուցե քննություն կամ թեստ հանձնեն, ինչպես, օրինակ, Ղազախստանում է, և չի բացառվում, որ այս դրույթը տարածվի նաև բոլոր պաշտոնյաների վրա: