Բաժիններ՝

«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունն այսօր շտապ հավաք է հրավիրել

Քիչ առաջ Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի ընկերներ, բացի այն, որ այսօր 19:00-ին «Ոտքի՛, Հայաստան» շարժման խորհուրդը Ազատության հրապարակում քննարկման և հաստատման համար քաղաքացիների դատին կներկայացնի իր անդամների կազմը, Կանոնադրությունը և Գործողությունների Ծրագիրը, 20:00-ին իրականցվելու է ՇՏԱՊ հավաք:

Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 17-ին հանրային հավաք անցկացնելու նպատակով, պետության կողմից հավաքի բնականոն և խաղաղ ընթացքն ապահովելու, ինչպես նաև այլ անձանց սահմանադրական իրավունքների ու հանրության շահերի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու նպատակով ՀՀ քաղաքացիներ Անդրիաս Ղուկասյանը և Դավիթ Սանասարյանը Երևանի Քաղաքապետարան և Ոստիկանության Երևանի վարչություն են ներկայացրել 20:00-ից 21:30-ն Շտապ հավաք անելու վերաբերյալ իրազեկում:

Հավաքի վայրը՝ «Ազատության» հրապարակ – Մաշտոցի պողոտա – Գրիգոր Լուսավորիչ փողոց – Իտալիայի փողոց – Վազգեն Սարգսյան փողոց – Հանրապետության հրապարակ:
Հավաքի նպատակը՝ Որպես արձագանք 2015թ․ հուլիսի 15-ին հրապարակված սահմանադրական բարեփոխումների նախագծի, դրանք պատրաստած մասնագիտական հանձնաժողովին անվստահության հայտնում և այդ հանձնաժողովի մինչև 2015թ հուլիսի 20-ը լուծարման անհապաղ պահանջ:

Հ.Գ. Ոստիկանության կողմից հավաքի պատասխանատու է նշանակվել Ոստիկանության գնդապետ Կարեն Մովսիսյանը:

17 «հուլիսի 2015թ․

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս