Առատ տեղումներն ու գարնանային վարարումները Ալավերդիում անհանգստացնում են հատկապես այն թաղամասերի բնակիչներին, որտեղ, օրինակ, տեղումների արդյունքում մեծ է հեղեղների հավանականությունը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 13-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Նոր Արեշի 19-րդ և 22-րդ փողոցների, Ազատամարտիկների փող. 5-րդ նրբանցքի, Այվազովսկի-Տիտոգրադյան փողոցների խաչմերուկից մինչև Այվազովսկի-Արցախ փողոցների խաչմերուկ և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Ռոբերտ Հակոբյանը դիմել է ոստիկանություն:
Այսօր Գյումրի են այցելել ամերիկահայ հեռուստաաստղ, մոդել ու դերասանուհի Քիմ Քարդաշյանը եւ նրա ընտանիքի անդամները: Նրանց մուտքը դեպի Սուրբ Յոթվերք եկեղեցի, բավականին մարդաշատ էր: Սակայն շատերը Քարդաշյաններին եկեղեցում մոտիկից տեսնելու հնարավորություն չունեցան: Քարդաշյանների` եկեղեցի մտնելուց անմիջապես հետո մուտքի դռները փակվեցին հարյուրավոր գյումրեցիների առջեւ, նրանց թվում էին նաեւ ԶԼՄ ներկայացուցիչներ:
Քարդաշյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցները Քարդաշյանների եկեղեցի մտնելուց հետո փակեցին դռները՝ լրագրողներին եւ մարդկանց չթողելով ներս մտնել:
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչության, Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով Կոմիտասի պողոտայի թիվ 58 հասցեի մոտից՝ «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1962 թ. ծնված Բագրատ Մ.-ին և 1963 թ. ծնված Արտուշ Մ.-ին:
Համաքաղաքային ծառատունկն ու ավելի կանաչ Երևան ունենալու ցանկությունը վաղ առավոտից համախմբել էր բոլորին: Ծառատունկի շրջանակում Կարմիր բլուր հնավայրի հարակից շուրջ 1 հա կազմող տարածքում ևս նոր տնկիներ են տնկվել: Բազմաթիվ բնակիչների հետ միասին նշված վայրում ծառատունկին մասնակցել է նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նոր տնկիներով համալրված տարածքը՝ համաձայն նախագծի ու ներկայացված էսքիզների, առաջիկա տարիներին կդառնա մայրաքաղաքի հարմարավետ պուրակներից մեկը:
25-ամյա Վաչագանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 3 հոդվածներով: Վերջինս փողոցում վիճաբանել է կնոջ հետ, ոտքերով ու ծեռքերով հարվածել նրան: Բացի այդ, ապօրինի մուտք է գործել արդեն նախկին կնոջ տուն, այնտեղ էլ ծեծի ենթարկել նախկին կնոջ տատիկին:
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները Մալիշկա գյուղից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Անուշ Վ.-ին, 1995 թ. ծնված Հայկուհի Մ.-ին, 1986 թ. ծնված Սևակ Ղ.-ին, 1989 թ. ծնված Արսեն Շ.-ին և 1980 թ. ծնված Մարգար Գ.-ին՝ վերջինիս վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով:
ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է մի խումբ անձանց կողմից 2015թ. ապրիլի 24-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը։
Նշենք, որ ՔԻմ Քարդաշյանն արդեն Գյումրիում է:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 10-ին, ժամը 18.00-ին, Երևանի Ն. Տիգրանյան փողոցի թիվ 6 շենքի նկուղային գրասենյակից բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Արայիկ Ա.-ն:
Քարդաշյանների Գյումրի կատարած այցի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել Գյումրիի Սուրբ Յոթ վերք եկեղեցում։ NEWS.am STYLE-ի թղթակիցը հաղորդում է, որ Քարդաշյանների անվտանգության աշխատակիցները փակել են եկեղեցու բոլոր դռները՝ թույլ չտալով լրագրողներին եւ հավատացյալներին ներս մտնել։
«Քիմ Քարդաշյանը բավական մեծ համակիրներ ունի, նրանց համար Հայաստանը բացահայտվեց՝ որպես երկիր, ուր կարելի է գալ, նայել, բայց կգան, կնայեն ու կտեսնեն, որ Հայաստանի տուրիստական ոլորտն այն մակարդակի վրա չէ, ինչը, թեկուզ, հարևան Վրաստանում է կամ այլ երկրներում է, և այդ PR-ը կզրոյացվի: Իսկ Ցեղասպանության միջազգային ճանաչման, պահանջատիրության և այլ տեսակետներից որևէ այլ արդյունք չի սպասվում»:
«Քաղաքային իշխանությունն, անշուշտ, իր վրա է վերցրել ինչպես մայրաքաղաքի կանաչ տարածքների ընդլայնման ու պահպանման, այնպես էլ մաքրության խնդիրը: Բայց այդ ամենին հասնելու համար անհրաժեշտ է նաև երևանցիների ակտիվ մասնակցությունը: Իհարկե, հաճելի է արձանագրել, որ համաքաղաքային այս միջոցառումներին մասնակիցների թիվը տարեցտարի ավելանում է: Օգտվելով առիթից՝ նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մեծ սիրով դարձել են համաքաղաքային ծառատունկի ու շաբաթօրյակի անմիջական մասնակիցը: Ակնհայտ է, որ մենք բոլորս միասին պետք է պահենք ու պահպանենք մեր քաղաքը: Համոզված եղեք, որ մեր ծրագրերը լինելու են շարունակական, և ես վստահ եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում մենք ոչ ուշ ապագայում կունենանք բոլորիս երազած կանաչապատ, ծառերով հարուստ ու մաքուր Երևանը», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր նույնականացման քարտ է հանձնել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին: Նախարարը նշել է, որ խնդրի մասին տեղեկացել է «Հետք»-ի խմբագրի բաց նամակից: Նամակը խնդրանք էր նախարարին լուծելու Սողոմոն Քոչարյանի անձնագիր ունենալու, զինվորական թոշակ ստանալու և բժշկական հետազոտություն իրականացնելու հարցերը:
Քիմ Քարդաշյանը քրոջ, ամուսնու` Քայնե Ուեսթի եւ դստեր՝ Նորթի հետ այսօր՝ ապրիլի 11-ին, այցելել է Գյումրի։
Ապրիլի 11-ի համաքաղաքային շաբաթօրյակին միացել են նաև Երևանի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասերի զինծառայողները:
Նման վերնագրով նյութ է հրապարակել TheDailyBeast.com-ը՝ անդրադառնալով Քիմ Քարդաշյանի ընտանիքի հայաստանյան այցին։
Նախաձեռնության կողմից վարչապետին ուղղված նամակում գրված է, որ Քիմ Քարդաշյանը «միշտ բիծ է քաշել հայ կնոջ կերպարի վրա», բայց այսօր մենք նրան ընդունում ենք հայկական տարազով և աղ ու հացով. «Եկեք չմոռանանք մեր արժեհամակարգը և չվտանգենք այն՝ պոռնոաստղին Հայաստանում գովազդելով: Խնդրում և պահանջում ենք, որ պետական ոչ մի շքանշան, ոչ մի պարգև չհանձնվի Քիմ Քարդաշյանին»:
Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել պարոն Սարաֆյանի օժանդակությունն՝ ուղղված Հայաստանի համայնքներում տարբեր ծրագրերի իրականացմանը և շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքների համար: Վարչապետը հույս է հայտնել, որ հայանպաստ այդ ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:
Այսօր Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում ծառատունկ էր կազմակերպվել՝ վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի մասնակցությամբ:
Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շաբաթօրյակի և ծառատունկի աշխատանքներն ընդգրկել են նաև բակային տարածքները: Վաղ առավոտից բնակիչներն ընտանիքներով աշխուժորեն մասնակցել են իրենց բակի ու շենքի հարակից ընդհանուր օգտագործման տարածքների մաքրման, ապա նաև կանաչապատման աշխատանքներին։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող համատեղ միջոցառումները շարունակվում են։ Ապրիլի 10-ի երեկոյան տնտեսագիտական համալսարանի ուսանողները 100-րդ տարելիցին ընդառաջ երկինք բաց թողեցին խորհրդանշական 100 օդապարիկ:
Մամուլը քննարկում է, թե ինչո՞ւ Քարդաշյանների մյուս քույրը՝ Քորթնին, չի մասնակցում հայաստանյան այցելությանը։ Այս հարցի պատասխանը տվել է հենց Քորթնին՝ Instagram սոցիալական ցանցի իր էջում։
2015 թվականի ապրիլի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ժամը 17:00-ից բաց խորանի մոտ տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, որը կհեռարձակվի ուղիղ եթերով, ինչպես նաև կցուցադրվի Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանների վրա:
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Մալխաս ակումբի տնօրինությունը հերքում է երգչուհի Ալինա Կիրակոսյանի տված ամբողջ ինֆորմացիան այն մասին, թե ակումբում իրեն վիրավորել է Քիմ Քարդաշյանի ՀՀ պատվիրակության ներկայացուցիչներից մի աղջիկ:
Հայաստանի ճանաչելիության ու զբոսաշրջության զարգացման տեսանկյունից` Քիմ Քարդաշյանը 3 օրում ավելի շատ բան արեց, քան ՀՀ պետական գերատեսչությունները 15 տարում։