Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը մերժվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն այսօր մերժեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փաստաբանը բողոքարկում է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու և քրեական գործ հարուցելու մասին Երևանի դատախազի որոշումը: Նշենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում փաստաբանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը: Ավելի վաղ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր փաստաբանի կողմից ներկայացված մեկ այլ բողոք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031