![](/banners/BeFunky-design.jpg)
Սահմանամերձ Կողբի բնակիչը իր տանն ինքնասպան է եղել
![](https://168.am/wp-content/uploads/2016/01/koxb.jpg)
Tesankyun.am-ի փոխանցմամբ` երեկ` հունվարի լույս 19-ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղում ինքնասպան է եղել 1939թ. ծնված տղամարդ: Կողբից կայքը տեղեկացել է, որ տղամարդն անցած տարի կաթված է ստացել, առողջական խնդիրներ ուներ: Նրա կինը 3 տարի առաջ մահացել է, տղաներից մեկը Երեւանում, մյուսը հեռավոր արտերկրում է ապրում: Տղամարդը տարիներ շարունակ աշխատել է Նոյեմբերյանի անտառտնտեսությունում: Համագյուղացիների վկայությամբ՝ միայնակ բնակվող տղամարդն ինքնամփոփ բնավորություն ուներ: Հունվարի 19-ի առավոտյան,ժամը 10. 30-ի սահմաններում հարեւանը նրան տեսել է առանձնատան առաջին հարկի առաստաղից պարանով կախված: