System of a Down-ի Դարոնը և Ալիկ Գյունաշյանը միասին ռաբիս են երգում:
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ավազակություն և կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հիմա արդեն մի միջավայր է, ուր տեղի են ունենում լրջագույն բովանդակային բանավեճեր, որոնք բնույթով ինտելեկտուալ են, ձեւով՝ կրքոտ, էության մեջ սկզբունքային:
Երեկ տեղի ունեցավ Աբովյան փողոցում կառուցված Սուրբ Աննա եկեղեցու բացման արարողությունը: Նշենք, որ եկեղեցու շինարարությունն իրականացվել է բարերար Հրայր Հովնանյանի ֆինանսավորմամբ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բավական երկար ժամանակ է, ինչ համառ լուրեր են շրջանառվում ՀՀԿ-ի ՀՅԴ-ի կոալիցիա կազմելու հնարավորության մասին: Կողմերն իրենք եւս նման հնարավորությունն առանձնապես չեն հերքում: Իսկ ժամանակն անցնում է, բայց կոալիցիան չի կայանում:
ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին պատկանող «Տրանս ակնթարթ» ընկերությունն անցած տարի նոյեմբերին Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո «ԿամԱզ»-ի վարորդ Մանվել Վարդանյանի դեմ քաղհայց է ներկայացրել՝ 3 մլն 600 հազար դրամի:
Աժ աշխատակազմի մեր լավատեղյակ աղբյուրը երեկ մեզ տեղեկացրեց, որ Աժ ՕԵԿ, ՀՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարների նախկին Toyota Camry մեքենաները փոխելու համար գնվել է 5 Nissan Sentra մեքենա:
«Ես հյուրանոցում չեմ մնացե, ընդեղ հարազատներ ունի, երկրապահներ կային, իրենց տանն եմ մնացե»: Քիմին չե՜ք տեսել: «Չէ, բայց Քիմն ընդեղ էլե՞րա»: Հա: «Ըստե էլ են ասըմ՝ էլերա: Չէ, չեմ տեսե, այ, էդ մի տեղ բախտս չի բերե, մնա` հետո»: Կուզեի՞ք տեսնել: «Հայ մարդ ա, տելեվիզորով-մելեվիզորով մեկ-մեկ ցույց են տալըմ, նայում ենք»:
Երեկ Երեւանի Աբովյան փողոցից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ «օրենքով գող», 35-ամյա Լուկա Ալանիձեն եւ քրեական հեղինակություն, 31-ամյա Լաշա Աբզիանիձեն:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ալիմենտի չվճարելու հարցի շուրջ վիճաբանել է իր նախկին կնոջ հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով մի քանի հարվածներ է հասցրել վերջինիս և իր դստեր մարմնի տարբեր մասերին` նրանց առողջությանը դիտավորությամբ պատճառել թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածներ:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից 168.am-ին տեղեկացրին, որ դեպքի առթիվ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածով, կատարվում է նախաքննություն:
2015-ին նախատեսվում է իրականացնել շուրջ 15 հեկտարի, 2016-ին՝ 16 հեկտարի անտառապատումը:
Ապրիլի 29-ին, ժամը 10.45-ին, 40-ամյա մի կին բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ թիվ 23 երթուղու ավտոբուսի սրահում վայր ընկնելու հետևանքով ստացել է «գոտկային սալջարդ և ուղեղի ցնցում»:
«Թոշակներս միասին 70 հազար դրամ է: Ես սրտի հիվանդություն ունեմ, մշտապես դեղեր եմ խմում, բայց կան այնպիսիները, որ թանկ են: Ես էլ չեմ օգտագործում: Չենք հասցնում գնել»,- ասում է այնպես, կարծես խոսքը ոչ թե կենսական օրգանի, այլ տնամերձում աշխատելուց ստացած քերծվածքի մասին է:
2015թ. մարտ ամսին տրանսֆերտների նվազման տեմպերը շարունակում են պահպանվել: Նախորդ տարվա համեմատ զուտ ներհոսքի ծավալը նվազել է 1,6 անգամ, ընդ որում Ռուսաստանից` 2,4 անգամ:
Քեֆի ժամանակ թմրամիջոց էին օգտագործել և ուշաթափվել:
Մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժության ընթացքում պաշտպանության բանակի հակաօդայինները կարողացել են հաջողությամբ խոցել բոլոր թիրախները:
Ապրիլի 29-ին, ժամը 03.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 37 հասցեի մոտից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Նարեկ Գ.-ին, 1967 թ. ծնված Մեսրոպ Մ.-ին, 1971 թ. ծնված Սուրեն Ն.-ին և ներկայացրել 1977 թ. ծնված Աշխեն Ա.-ին:
Այսօր Ավետիք Իսահակյանի գրադարանի դիմացի այգում աշխատանքի տոնավաճառ էր բացվել, որին մասնակցում էին 70-ից ավելի կազմակերպություններ: Առավոտյան ժամը 11-ին բազամաթիվ քաղաքացիներ էին եկել տոնավաճառ՝ աշխատանք գտնելու ակնկալիքով:
Ապրիլի 29-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1979 թ. ծնված Բորիս Մ.-ին:
ՀՀ կառավարությունը այսօր որոշել է «ՀՀ վետերանների միավորում» ՀԿ-ում հաշվառված Հայրենական մեծ պատերազմի 55 վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու և 50 վետերանի առողջության պահպանումը և հանգիստը կազմակերպելու նպատակով հատկացնել 6 մլն 550 հազար դրամ:
Այս տարվա մարտի 1-ից մեր երկրում ուժի մեջ է մտել «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքը, որի կիրարկմամբ, այսուհետ արգելվում է նորածիններին անտեղի արհեստական կերեր տալը:
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Թումանյանի Բաղրամյան թաղամասից, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Աշոտ Պ.-ին:
Մայիսի 1-ին հյուսիսային շրջաններում, 2-5-ին` երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
«Ձախ նախաբազկի միջին երորրդականի առաջնային մակերեսի կտրված վերքեր» ախտորոշմամբ այսօր կեսգիշերին թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 25-ամյա մի աղջիկ:
Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանն էլ հայտարարեց, թե չի հասկանում՝ ինչու է այսքան հետաձգվում նիստը: «Այս պրոցեսը քանի տարի պիտի տևի: Ինձ անիմաստ բերել` հասցրել են այստեղ, մի քանի տարի էլ պիտի նստեմ, որ սպասեմ, թե ի՞նչ է լինելու»,- ասաց նա: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 22-ին:
Հանրապետությունում դիտվող խոնավ և տաք եղանակային պայամանները միանգամայն նպաստավոր են հատկապես կորիզավորների ծակոտկեն բծավորության և մի շարք այլ հիվանդությունների ու վնասատուների զարգացման համար:
Ապրիլի 29-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Երևան քաղաքի վետերանների խորհրդի ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ Արշակունյաց պողոտայի 34/3 հասցեում գտնվող առևտրի կենտրոնից գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Էդմոն Պ.-ն:
Այսօր` ապրիլի 30-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ նույն վարչության 2-րդ վարչության աշխատակիցները իրացնելով օպերատիվ տվյալները` Երևան քաղաքի Աբովյան փողոցից Քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկել 35-ամյա Լուկա Ալանիձեին եւ 31-ամյա Լաշա Աբզիանիձեին: