Մայիսի 2-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Աշտարակ հատվածում՝ Աշտարակի նախկին ԱՏՁ-ի մոտակայքում, խնջույքի ժամանակ կորել է Խ. Ս.-ը (ծնվ. 1955թ.):
Մայիսի 2-ին, ժամը 20.49-ին ահազանգ է ստացվել, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում՝ ոսկու հանքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 1-ին, ժամը 13.00-ին, 1954 թ. ծնված Աշոտ Հ.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 11.00-ին, Երևանի Գրիբոյեդովի փողոցում` թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում, տաբատի գրպանից գողացել են 56.000 դրամ:
«Մենք պետք է շարունակենք առաջ ընթանալ դեպի տիեզերք՝ հանուն մարդկության ապագայի: Ես չեմ կարծում, որ մենք ևս կարող ենք ապրել հազար տարի՝ չփախչելով մեր փխրուն երկրագնդի սահմաններից»:
Հանցագործությունների ընդհանուր թվի նվազման ֆոնին՝ ուշագրավ է մարդու դեմ ուղղված հանցագործությունների թվի աճը (1065 դեպք՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 1016-ի դիմաց)։
Մայիսի 2-ին Գերմանիայում սրտի կաթվածից մահացել է համաշխարհային բալետի լեգենդ Մայա Պլիսեցկայա
Մայիսի 1-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զինամթերք է թողնում Ռ. Մելիքյան փողոցի թիվ 32/Բ հասցեում գործող Հայորդաց տան դիմացի կանաչապատ տարածքում` ծառի տակ:
Armlur.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար Հրայր Աթոյանը, անդրադառնալով իր հրամանատարության տակ գտնվող զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարին, ասել է, որ կատարվածում բոլորն իրենց մեղքի բաժինն ունեն:
Հայ ընտանիքը որդեգրել է ադրբեջանցի տղայի. Жди меня-ի անդրադարձը:
Մարտին Մակինյանին Ծաղկաշատում բոլորը գիտեն: Իր խոսքով՝ գյուղում մի քանի տուն կա միայն, որոնց կառուցմանն ինքը չի մասնակցել: Մնացած բոլորի տանիքները վարպետն իր ձեռքով է պատրաստել:
Ժամը 13:30-ի սահմաններում Toyota Land Cruiser Prado մակնիշի 55 DM 557 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արաբկիրի զինկոմիսարիատի հարևանությամբ վրաերթի է ենթարկել Երևանի Ներքին Զեյթունի բնակիչ, 5-ամյա Ռոկո Պետրոսյանին:
Սահմանամերձ Բերդի տարածաշրջանի բնակիչները հնարավորություն ունեն դիտելու միայն Հայաստանի հանրային հեռուստաընկերության, «Կենտրոն» եւ ռուսական «ՌՏՌ Պլանետա» հեռուստաընկերությունների հաղորդումները:
Մայիսի 1-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15.00-ի սահմաններում 1984 թ. ծնված Լյովա Թ.-ն «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում վրաերթի է ենթարկել 1991 թ. ծնված Հովհաննես Խ.-ին:
Մայիսի 1-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15.40-ի սահմաններում «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենան Դաշտավան գյուղում վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի:
Մայիսի 2-6-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ. արագությամբ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:
Մայիսի 1-ին, ժամը 16.00-ին քաղաքացի Օհանյանից ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրիի ձոր կոչվող տարածքից դեպի Վահրավար գյուղ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
168.am-ի հետ զրույցում տոնավաճառի կազմակերպիչ, «Little India» ընկերության տնօրեն Նավեկ Ալի Խանն ասաց, որ տոնավաճառ անցկացնելու համար ընտրել են հենց Հայաստանը, քանի որ մեր մշակույթները և ժողովուրդները շատ նման են: Նա նշեց, որ Հնդկաստանից բերել են հիմնականում այն ապրանքները, որոնք պահանջարկ ունեն հենց Հնդկաստանում՝ հագուստ, զարդեր, սրբիչներ, համեմունքներ, թեյեր, անգամ կահույք և կոսմետիկա:
Մայիսի 2-ին, ժամը 12.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 9-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Մայիսի 2-ին, ժամը 12.50-ից մինչև 13.05-ը ՀՀ ՏԿ և ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 2 կայանից Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում իրականացվել է 240 կրակոց, իսկ 13.50-ից կրակոցներ են իրականացվում նաև Լոռու, 14.23-ից` Արմավիրի մարզերում:
Անցած տարի Հայաստանում 1261-ով ավելի շատ երեխա է ծնվել, քան նախորդ տարի: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2014թ.-ին Հայաստանում ծնվել է 43031 երեխա, որոնցից 20162 -ը՝ աղջիկներ, 22869-ը՝ տղաներ:
Ապրիլի 29-ին, ժամը 11.30-ին, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի մի բնակչից ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Մրգաշատից Հայկավան տանող ճանապարհի հարակից դաշտում հայտնաբերել է համագյուղացու՝ 1960թ. ծնված Էդիկ Մելիքյանի դիակը:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ՌՊԳ-7, ՀԱՆ-17 տիպի նռնականետերից և 60, 82 ու 120մմ ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7000 կրակոց:
Գյումրիում ողբերգական դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով` ապրիլի 30-ին 31-ամյա բնակչին հայտնաբերել են տանը կից ավտոտնակի առաստաղից պարանով կախված վիճակում:
Ոստիկանության Աբովյանի բաժինը նոր պետ ունի: Այդ պաշտոնում նշանակվել է Ալբերտ Մարգարյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Արաբկիրի բաժնի պետի տեղակալի պաշտոնը:
Ժամը 01:10-ի սահմաններում Ամիրզյան և Զաքյան փողոցների խաչմերուկում՝ «Կովկասի գերուհի» հացատան դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Հայկ Բաղրամյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 UD 929 համարանիշի և 54-ամյա Էմիլ Գալստյանի վարած Opel Astra մակնիշի 35 LP 547 համարանիշի ավտոմեքենաները:
Մայիսի 2- ին, ժամը 03.09-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային ավտոկայանի մոտակայքում ավտոմեքենան կողաշրջվել է (տուժածներ չկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
76 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ երաժիշտ Բեն Ի Քինգը, ով առավելապես հայտնի է իր Stand By Me երգով:
Վերաքննիչ դատարանը մերժել է սուտ մատնության գործով մեղադրողի բողոքը: Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ կինը մեղավոր է ճանաչվել սուտ մատնություն կատարելու մեջ և դատապարտվել 1 տարվա ազատազրկման: Միևնույն ժամանակ, դատարանը վճռել էր նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 1 տարի ժամկետով փորձաշրջան:
«Օպել Վեկտրա»-ն չկար. Գողացել էին նաև տեսագրող սարքը: Իրավիճակը փրկեցին ոստիկանները:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, բնակվելով իրենից կախվածության մեջ գտնվող հաշմանդամ մոր հետ և հանդիսանալով նրա միակ խնամողը, իրենց բնակարանում, ալկոհոլ օգտագործած վիճակում պարբերաբար վիճաբանել է նրա հետ, որի ժամանակ դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրան` պատճառելով ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանք: