
Կիևյան փողոցում տաքսի ծառայությանը պատկանող մեքենա է այրվել

Նոյեմբերի 20-ին, ժամը 22.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կիևյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում այրվել է «Հելլո» տաքսի ծառայությանը պատկանող «Սամանդ» մակնիշի T4237 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Ե.) ավտոմեքենայի շարժիչի հատվածն ամբողջությամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.27-ին, մարվել՝ 22.33-ին: