Բաժիններ՝

Դժվարանում եմ կարդալ Աստվածաշունչը, այն բարդ լեզվով է գրված. Ինչո՞ւ

– Ես դժվարանում եմ կարդալ Աստվածաշունչը, որովհետև այն բարդ լեզվով է գրված: Ինչո՞ւ է այն այդքան անհասկանալի, եթե ուղղված է ողջ մարդկությանը։

Աստվածաշունչը գրվել է մարդկանց համար: Դժվարություններն հիմնականում առաջանում են հոգևոր կյանքի սխալ գիտակցությունից, թյուր պատրաստվածությունից։ Աստվածաշունչը գեղարվեստական գիրք չէ, այն մշտական ընթերցանության, ուսումնասիրության, հոգևոր կրթության նյութ է, այնպես որ մեկ անգամ ընթերցելով հնարավոր չէ այն հասկանալ։ Սուրբ գիրքն Աստծո պատգամն է մարդկությանը, և դժվար է անմիջապես հասկանալ այն։ Նույնիսկ Աստվածաշնչի մասնագետներն իրենց ամբողջ կյանքում ընթերցում, բայց դժվարանում են ամբողջությամբ մեկնաբանել։ Այնպես որ, պետք չէ վախենալ կամ սարսափել չհասկանալուց։ Կարդացե՛ք նաև Եկեղեցու Սուրբ Հայրերի մեկնությունները, և շատ բաներ Ձեզ համար պարզ կդառնան:

Օրհնությամբ՝ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյան
qahana.am

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30