
Մաշված ջրագծերը վթարի պատճառ

Tsayg.am-ը գրում է. Գարեգին Նժդեհ փողոցում արդեն 2 օր «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները կատարում են վթարավերականգնողական աշխատանքներ: Ստեղծված վիճակի պատճառով մի շարք թաղամասերի բնակիչներ զրկված են խմելու ջրից: Դեռ 70ականներին կառուցված ջրագծերը շարքից դուրս են եկել, դրանք փոխարինվելու են նորերով: Աշխատանքները կավարտվեն մինչև օրվա վերջ, որից հետո կվերականգնվի նաև ջրամատակարարումը: