Երեւանի փոխոստիկանապետը արտագաղթել է Հայաստանից. ՀԺ

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի օպերգծով այլեւս նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանը արտագաղթել է Հայաստանից: «ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ նա գրին քարտ է շահել եւ օրերս մեկնել է Ամերկայի Միացյալ Նահանգներ:

Մեհրաբյանին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատել էր ընդամենը 2 շաբաթ առաջ՝ նոյեմբերի 3-ին եւ ուղարկել էր կադրերի ռեզերվ: Կադրային սույն փոփոխությունը անհասկանալի էր մնում, քանի որ Մեհրաբյանը համարվել է իշխանությունների լավագույն ծառաներից մեկը:

Փաստորեն, անգամ Արթուր Մեհրաբյանին դուր չի եկել իր եւ իր նմանների ապականած Հայաստանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30