Բաժիններ՝

11 զավեշտալի հարց, որով դիմել են Գագիկ Սուրենյանին. Armtimes.com

ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը քաղաքացիներից եղանակի վերաբերյալ բազմաթիվ հարցումներ է ստանում: Զանգահարում են Հիդրոմետ եւ Գագիկ Սուրենյանին հարցնում՝ ինչ անեն առաջիկա ժամերին եւ ինչ չանեն: Հաճախ հարցերը հումորի ժանրից են, երբեմն՝ սեւ հումորի:

Մարդիկ Սուրենյանից հետաքրքրվում են՝ ինչը երբ անել, որպեսզի եղանակային անակնկալները գործերը չձախողեն: Կայքի հետ զրույցում օդերեւութաբանը կատակել է.

«Ես թաղում եմ կազմակերպում, ավտոմեքենա եմ լվանում, թաղում, քելեխ ու հարսանիք կազմակերպում, ճնշում չափում եւ այլն»: Armtimes.com-ի խնդրանքով Գագիկ Սուրենյանն առանձնացրել է տասնմեկ տարօրինակ ու զավեշտալի ձեւակերպում, որով քաղաքացիները դիմել են ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալին:

1. «Պարոն Սուրենյան, ներեցեք անհանգստացնելու համար, տատիկս է մահացել, հոգեհացի սեղանը դրսում կարա՞նք գցենք, հո անձրեւ չի՞ գալու»:

2. «Ալո, Գագիկ Սուրենյանին հեռախոսի մոտ կկանչե՞ք: Ալո, պարոն Սուրենյան, ձեզ Նորաշենից են անհանգստացնում: Հիմա մեզ մոտ սելավ ա: Ե՞րբ կկտրվի, որպեսզի պապիկին «վերցնենք»:

3. Տոնավաճառի առեւտրականները հետաքրքրվում են. «Ե՞րբ ա ցրտելու: Կարա՞նք արդեն սապոգ ու վերարկու հանենք վաճառքի:

4. Փողոցում՝ վարորդները. «Մեքենաների անվադողերը փոխե՞նք, թե դեռ շուտ է»:

5. Գյուղատնտեսը. «50 հազարի դեղանյութ եմ առել: Պիտի էնպիսի օր ասես՝ սրսկեմ ծառերս, որ անձրեւը չգա լվանա, փողերս կորի»:

6. «Խոտը որ քաղեցինք, անձրեւն եկավ՝ իմացի սաղ փտելու է: Էնպիսի ժամանակահատված ասա, որ գոնե 3 օր անձրեւ չգա»:

7. Ընկերը. «Կարող ա՞ մեքենաս լվանամ՝ անձրեւ գա, իզուր 3000 դրամս կորի»:

8. Ֆեյսբուքով երկու օր առաջ անծանոթ մեկը գրել է. «Նոյեմբերի 22-ին հարսանիքս է, պարոն Սուրենյան: Խնդրում եմ ինձ արեւային օր նվիրեք»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 
 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս