
Տղամարդը հյուրանոցից բերման է ենթարկվել

Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 19-ին, ժամը 22.40-ին, Դիլիջան քաղաքի հյուրանոցներից մեկից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Մկրտիչ Ա.-ն, ով նոյեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով նախատեսված պատիժը կրելուց խուսափելու համար: