ՀՀԿ-ական երիտասարդները բացահայտեցին և մշակեցին պրոհայկական ինֆորմացիայի տարածման նոր մեդիաուղիներ

Ավարտվեց Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Տեղեկատվական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Մեդիա կոնֆերանսը», որը միտված էր արտասահմանյան հարթակներում պրոհայկական ինֆորմացիայի ավելացմանն ուղղված նոր մեդիա գործիքների և հնարավորությունների բացահայտմանը:

Ծրագրի եզրափակիչ օրվա ընթացքում երիտասարդները ամփոփեցին նախորդ օրերի ստացած տեսական գիտելիքները, սովորեցին, թե ինչպես կարելի է այդ գիտելիքները գործնականորեն կիրառել, ֆիքսվեցին հստակ ուղղություններ և որոշվեց, թե ով կոնկրետ որ հարթակում ինչ գործունեություն պետք է ծավալի:

Նշենք, որ ի սկզբանե ծրագրի նպատակն է եղել ինֆորմացնել երիտասարդ կուսակցականներին, թե առհասարակ ինչ հարթակներ են առկա պրոհայկական ինֆորմացիայի տարածման համար, ծանոթացնել նրանց տեխնիկական ձևաչափերին, բարձրացնել իրազեկվածության մակարդակը, իսկ հյուրերից ակնկալվում էր համապատասխան փորձի փոխանակում, անհրաժեշտ ռազմավարական գիտելիքների հաղորդում և խորհրդատվություն` հետագա աշխատանքների իրականացման համար:

Ինչ վերաբերում է ծրագրի հետ կապված աշխատանքներին, դրանք պարբերաբար հետևողականորեն կստուգվեն, կթարմացվեն, կմշակվեն նոր մեթոդներ և կկիրառվեն առավել կատարելագործված մեդիա գործիքներ` նպատակների արդյունավետ իրականացման համար:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930