
Նոր մանրամասներ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գուրծ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ մայիսի 30-ին, Եղվարդ- Աշտարակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով:
Պարզվել է նաև մահացածի, վարորդի և վիրավորների ինքնությունը. Opel մակնիշի ավտոմեքենան վարել է Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թաղամասի բնակիչ, 25-ամյա Մելիքսեթ Մելիքսեթյանը, ով, ինչպես նաև նրա ուղևորներ՝ եղբայրը՝ 21-ամյա Արմեն Մելիքսեթյանը, Երևան քաղաքի բնակիչներ, 30-ամյա Կատյա Մկրտչյանը և 29-ամյա Սոնա Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Հիվանդանոցի ճանապարհին Ա. Մելիքսեթյանը մահացել է:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: