Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը հեքիաթագիր է դարձել: Օրերս էլ լույս է տեսել նրա «Անշունչների բամբասանքը կամ հեքիաթներ մեծահասակների համար» գրքույկը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի նստաշրջանի բացման արարողությանը։ Համաժողովի 31-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել կազմակերպության անդամ երկրների և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության շուրջ 500 ներկայացուցիչ:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 16.34-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակի պղնձամոլիբդենի կոմբինատի ջրերը բացեն թողնվել, ինչի հետևանքով ջրալցվել և վնասվել են մոտակա այգիները:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 19.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի 1-ին նրբանցքի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի պատասխանում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու, տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 10-ին և 11-ին ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի հետևյալ հատվածներում.
Տանն այլևս գումար չի մնացել, որի պատճառով հորից վախենալով՝ տանը գտնվելով միայնակ, խառնել է տան իրերը, այս ու այն կողմ նետել, ապա կապկպելով իրեն՝ օգնության է կանչել ազգականին, որից հետո զանգահարել է Ոստիկանություն, չկատարված առանձնապես ծանր հանցագործության՝ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությամբ կատարված ավազակային հարձակման վերաբերյալ տվել է սուտ հաղորդում, որի հետևանքով խաթարվել է իրավապահ մարմինների նորմալ գործունեությունը, որոնք հարկադրված ուժեր և միջոցներ են վատնել չկատարված հանցագործության համար:
Չի կարելի հետևել մեկին և համարվել մյուսի հետևորդ: Եթե դուք զբաղվում եք յոգայով, ուստի յոգայի էլ հետևորդն եք: Մի համարեք, որ Մայր եկեղեցու հետևորդն եք:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 20.56-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 85-րդ կմ-ում՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 1-ին, 1989 թ. ծնված Վարսիկ Խ.-ն ահազանգել էր ոստիկանության Կոտայքի բաժին, որ նախկին ամուսինը` 1991 թ. ծնված Վլադիմիր Ա.-ն, իրեն հյուրընկալվելու ընթացքում ննջասենյակի պահարանում գտնվող զարդատուփից գողացել է 390.000 դրամի ոսկյա զարդեր:
Միայն թվում է, թե էքստասենսը կապ ունի Աստծու հետ. նա ծառայում է սատանային։ Նա մարդ է և Արարչի կամքով կրում է իր մեջ Նրա պատկերն ու նմանությունը, որը սատանային չար ծառայության պատճառով խիստ այլանդակվել է։
«Լրագրողները պետք է հասկանան՝ տվյալների արժեքը և համակարգչային ծրագրավորման արժեքը, որովհետև սրանք են կազմելու ապագայի աշխարհի կարևորագույն մասը: Չեմ ասում, թե դուք պետք է դառնաք ծրագրավորողներ, այլ իմանաք՝ ինչպե՞ս խոսել նրանց հետ, որովհետև ծրագրավորումը դառնալու է ապագայի լրագրության առանցքային բաղադրիչը: Ես խորհուրդ կտայի, որ լրագրության բաժնի ուսանողները ծանոթանան նաև վիճակագրական հետազոտությունների թվաբանությանը: Սովորաբար լրագրողները թույլ են լինում մաթեմատիկայից, բայց պետք է ավելի ուժեղ լինել դրանից»:
Գյումրու մանկապարտեզները պատրաստվում են ջեռուցման շրջանին: Գյումրիում նախադպրոցական հաստատությունները ջեռուցվում են գրեթե 6 ամիս: Ջեռուցման, կոմունալ այլ ծախսերը հոգում են ծնողները: Մանկապարտեզների ամենամսյա վարձավճարները, որը Գյումրու մանկապարտեզներում սահմանված է 5000-8000 դրամ, ներառում են ոչ միայն այս, այլեւ սննդի ծախսերը:
Դպրոցական տեսուչների դերը դպրոցներում` ընտանեկան բռնության դեմ պայքարի համատեքստում:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 11.50-ին, 1937 թ. ծնված Էդուարդ Ա.-ն ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր տվել, որ Իջևանի ավտոկայանում տաբատի գրպանից 30.000 դրամ են գողացել:
Քաղաքացի Կարապետ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Վարդան Ի.-ն, 2008 թվականից աշխատելով Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավարի պաշտոնում, չարաշահելով իր լիազորությունները, 2009 թվականից մինչ օրս դրամական օգնություններ է հատկացրել համայնքի այն բնակիչներին, ովքեր փաստացի բացակայել են համայնքից, ինչպես նաև թույլ է տվել բազմաթիվ այլ չարաշահումներ, որով էական վնաս է պատճառվել համայնքի շահերին:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
«Մայր Թերեզա… քչերին է հայտնի, որ մարդկության այս հազվագյուտ ծաղիկը կրել է Ագնեսա Բոյաջյան անունը, այսինքն` եղել է հայուհի (այդ մասին 88-ի երկրաշարժից հետո գալով Հայաստան՝ ինքն է Վազգեն Ա-ին պատմել, ինքս այս մասին լսել եմ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանից):
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ դատապարտյալ Ա.Մկրտչյանը, 2008 թվականի դեկտեմբերի 18-ին դատապարտված լինելով ինը տարվա ազատազրկման, պատիժը կրել է ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են տան խոհանոցում՝ գազի խողովակից տեղի ունեցած արտահոսքից:
«Ադրբեջանը սպանել է խաղաղ բնակչությանը». նման վերնագրով հրապարակում է տպագրել Եվրոպական Օմբուդսմենների ինստիտուտն իր պաշտոնական պարբերականի առաջին էջում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` 28-ամյա Ա.Աբրահամյանի մահվան դեպքի առթիվ: 2015 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 38 շենքի բակում տղամարդու դիակ կա:
Հոկտեմբերի 7-ին, ժամը 14.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «քթի և մեջքի ջնջխված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1939 թ. ծնված Ջեսիկա Մ.-ն և հայտնել, որ հարևանը ծեծել է իրեն:
Մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրյալ Դերենիկ Հակոբյանի նկատմամբ գրավ կիրառելու դատարանի որոշումը բողոքարկվել է դատախազի կողմից: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Հոկտեմբերի 9-ին, ժամը 14.40 տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղի 14-րդ փողոցի առաջին նրբանցքի 2-րդ փակուղու միջնամասում տեղի է ունեցել քարաթափում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.00-ին, «ԿամԱԶ 5511» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 33/5 հասցեում գործող բենզալցակայանի դիմաց վրաերթի է ենթարկել 1961 թ. ծնված Էդվարդ Հունանյանին, որը տեղում մահացել է:
Կարևորելով սահմանագոտում իրադրության հետագա լարվածության աճի անթույլատրելիությունը և բանակցային գործընթացում կառուցողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ կողմերը կարծիքներ փոխանակեցին նաև փոխվստահության մթնոլորտի ձևավորման և հրադադարի ռեժիմի պահպանման տարբեր հնարավորությունների շուրջ:
Հոկտեմբերի 10-ի գիշերը, 13-ի երեկոյան ժամերից, 14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնեց, որ հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում ընթացել են մարտեր, ինչի հետևանքով «ադրբեջանական բանակն ունի 3 սպանված»։ Հրապարակվել էին նաև նրանց անունները, որոնց թվում և ժամկետային զինծառայող Մուսթաֆազադե Զյոհրաբ Նամիգ օղլուն (Mustafazadə Zöhrab Namiq oğlu)։ «Այլ մանրամասներ զինծառայողների սպանվելու հանգամանքների մասին Ադրբեջանի ՊՆ-ն չէր ներկայացրել»։
Հոկտեմբերի 9-ին, ժամը 16.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի թիվ 26 շենքի (կիսակառույց շինություն) ինքնաշեն վերելակը պոկվել և ընկել է, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: