Բաժիններ՝

Հանրապետության հրապարակի շատրվանների տակ մտած անձը Իրանի հայազգի քաղաքացի է

Երևանի Հանրապետության հրապարակի շատրվանների տակ մտած անձը Իրանի Իսլամական Հանրապետության հայազգի քաղաքացի է` 1962 թ. ծնված Ա. Ա.-ն: Նրան տեղափոխել են հոգեբուժարան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մայիսի 17-ին, ժամը 12.43-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հանրապետության հրապարակում քաղաքացին մտել է շատրվանների տակ և հրաժարվում է դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները ճգն աժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվական գծով հրահանգչի և ոստիկանների հետ համատեղ շատրվանների ավազանից դուրս են բերել նրան և տեղափոխել հոգեբուժարան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031