Հոկտեմբերի 3-ին, ժամը 15.40-ին, 1939 թ. ծնված Կիմա Հ.-ն ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր տվել, որ Օհանովի փողոցի 9 հասցեում գործող խանութում իր գրպանից գողացել են 53.000 դրամ:
Նրանք իրենց ժանրի մեջ լավն են: Հիմա պարտադիր չէ օպերային երգիչ կամ ֆիլհարմոնիայի երգիչ լինել: Հիմա ոչ ֆիլհարմոնիա կա, որ գնան աշխատեն, դրա համար ամեն մարդ մասնավոր երգում է:
«Ասպարեզը», հիմք ընդունելով քաղաքացու դժգոհությունը, պարզաբանումներ է խնդրել նախարար Ա.Աշոտյանից, թե ինչ իրավական հիմքերով կարող է դպրոցում շարունակել աշխատել 63 տարին լրացած քաղաքացի-մանկավարժը:
Երևանի ավագանու որոշմամբ՝ մայրաքաղաքի համար 192 հիմնական դպրոցն անվանակոչվել է Խորհրդային Միության լեգենդար հայ հետախույզ Գևորգ Վարդանյանի անունով։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայող Ռոբերտ Գրիգորյանը անհայտ անձից, չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, իր ավտոտնակում պահել է, իսկ 2015 թվականի մարտի 1-ին կրել է ռազմամթերք հանդիսացող 8 հատ գործարանային արտադրության 5,6 մմ տրամաչափի փամփուշտներ՝ դրանք լիցքավորելով իր կողմից ապօրինի ձեռք բերված և պահվող ինքնաշեն ատրճանակի թմբուկում:
Օգոստոսի 3-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ստացած վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Գետազատ գյուղի բնակիչ, 1986 թ. ծնված Քաջիկ Հակոբյանը:
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի գրավոր հրամանով, սեպտեմբեր ամսում , սննդամթերքի, որակի և օպերատիվ հսկողության տեսչության կողմից իրականացվել են ստուգումներ՝ Ստեփանակերտի և Բերձորի 14 տնտեսավարող սուբյեկտներում:
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Հ.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 13.30-ին, 1971 թ. ծնված Սիմոն Ս.-ն ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում էր տվել, որ Հացառատ թաղամասի ավտոդպրոցի մոտ 1989 թ. ծնված Արթուր Հ.-ն և նրա ընկեր ոմն Գրիգորը ձեռքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածք:
Ազգային ժողովում անցագրեր տրամադրելու և քաղաքացիների մուտքի վերաբերյալ կարգում որևէ փոփոխություն չի կատարվել։ Բոլորդ տեղյակ եք, որ նիստերի օրերին ուժեղացվում է անվտանգությունը և քաղաքացիների մուտքը կանոնակարգված է։ Գիտեք, որ նիստերի օրերին ԱԺ բնականոն գործունեությունը չխոչընդոտելու համար լրացուցիչ հայտեր չեն տրվում։ Շատերդ եք ինձ դիմել և ստացել եք պատճառաբանված մերժումներ։
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության 2015թ. Երևանի բյուջեի առաջարկներից մեկը Երևանի Դավթաշեն թաղամասին Նազարբեկյան 31 շենքի և հարակից տարածքի բարեկարգման և կանաչապատմանն էր վերաբերում:
«Երևանի Արարատ կոնյակի, գինու,օղու կոմբինատ» ընկերության Մասիսի մթերման կայանում խաղողով բեռնված մեքենաները կանգնած են ու չեն կարողանում մթերել արդեն փչացող խաղողը։
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ա.Լ.-ին տեսակցության եկած քաղաքացի Դ.Հ.-ի անձնական զննությամբ հայտնաբերել են 31.5 գրամ կանաչավուն զանգված:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 2-ամյա երեխայի մահվան հանգամանքները։
Ուսումնական տարվա առաջին օրերին դիմել եմ Երևանի քաղաքապետին՝ խնդրելով տրամադրել այն կազմակերպությունների ցանկը, որոնք տնօրենների հայտարարած մրցույթների արդյունքում հաղթել են և պետք է շահագործեն քաղաքապետարանի ենթակայության դպրոցների բուֆետներն ու այդ պայմանագրերի պատճեները:
Այսօր ահազանգ է ստացվել, որ Երևանի էլիտար շենքերից մեկի պատշգամբի մոտ այսօր գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով տղամարդու դի կա: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից 168.am-ին հայտնեցին, որ այս պահին խումբ աշխատում է դեպքի վայրում:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1957 թ. ծնված Վաչագան Ա.-ն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 9-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի` Քանաքեռ թաղամասի ջրամատակարարումը:
Հոկտեմբերի 7-9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Հոկտեմբերի 6-ին, ժամը 04.34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի շենքերից մեկի երկրորդ հարկի բնակարանում:
Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, անթույլատրելի ենք համարում Հայաստանում իրավապաշտպանների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական շարունակական հետապնդումների ենթարկելու փաստերը, ինչպես նաև այդ առնչությամբ դատական համակարգի ոչ պատշաճ արձագանքը։ Մասնավորապես մեր մտահոգությունն ենք հայտնում «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի նկատմամբ ճնշումների և հետապնդումների սաստկացմամբ:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
«Ի՞սկ դուք կհրաժարվեիք, եթե ունենայիք այդ խնդիրը»-, հարցին հարցով պատասխանեց Զ.Արամյանը
Հոկտեմբերի 6-ին, ժամը 12.29-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է հոսպիտալացվել 1961 թ. ծնված Ռ. Պ.-ը.:
ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին տեղեկացրին, որ քննություն է տարվում՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Վերոգրյալից ելնելով՝ Հանձնաժողովը կոչ է անում վարույթն իրականացնող մարմիններին դադարեցնել փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ քրեական հետապնդում
ՀՀ քննչական կոմիտեն Վահան Մարտիրոսյանից երկրից չհեռանալու մասին ստորագրություն է վերցրել, սակայն նրա անձնագիրը չի պահել քննչականում՝ պատճառաբանելով, թե անձնագիր վերցնելը ենթադրում է նրան զրկել իր մի շարք իրավունքներից, քանի որ իրավասու մարմնի կողմից դեռեւս չի հաստատվել անձնագրի փոխարեն անձը հաստատող այլ փաստաթղթի տրամադրման կարգը։
168.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը հայտնեց, որ իրենք առաջարկել են 500 հազար դրամ գրավ կիրառել, սակայն դատարանը գրավի չափ է սահմանել 1 մլն դրամը:
Հոկտեմբերի 6-ին, ժամը 10.28-ին տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին` Հաղթանակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
«Վնասվածքներ ես էլ, թոռնիկս էլ ստացել ենք: Առաջին բուժօգնություն ստացվել է, բայց ոչ իրենց կողմից կազմակերպված։ Ես թոռնիկիս վերցրեցի և գնացինք մեր ընտանեկան բժշկի մոտ, որը և ցույց տվեց առաջին օգնությունը: Մինչև հիմա էլ ես վատ եմ քայլում և ցավեր ունեմ մարմնի տարբեր մասերում»,- նշում է «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը: