Ընկերները, հատկապես, երբ նպատակ ունեն հետագայում իրենց կյանքն համատեղ անցկացնել, ոչ թե պետք է խուսափեն, այլ պարտավոր են հնարավորինս միասին շատ այցելել եկեղեցի, ճանաչեն Աստծուն, որպեսզի ստանան աստվածային օրհնությունը:
Ժամը 22:00-ից գնդակոծությունն ուժեղացել է:
Մ. Մկրտչյանի դիտարկմամբ՝ Հայաստանը պետք է լուրջ հետևություն անի այս միջադեպից։
«Էրեբունի» բժշկական կենտրոն «ասթենո-ներոտիկ համախտանիշ՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց բուժօգնության է դիմել Աբովյան քաղաքի բնակչուհի, 19-ամյա Անուշ Ս.-ն:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում` Գայի արձանի մոտակայքում, քաղաքացին վրաերթի է ենթարկվել, գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն:
Ոստիկանության նվիրյալները. միլիցիայի լեյտենանտ Գագիկ Բարսեղյանը զոհվեց Հայրենիքի սահմանները պաշտպանելիս:
ԼՂՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում կառուցվում է համայնքային վարչական կենտրոն` կից հանդիսության սրահով:
Այսօր` հոկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որը ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ստացել է հանրաքվեի դրվելու հավանություն, պարունակում է մարդու և քաղաքացու որոշ իրավունքների, ազատությունների սահմանափակում և նրանց իրականացումն ապահովող սահմանադրական երաշխիքների վերացում և ըստ այդմ համաձայն «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետի` չի կարող դրվել հանրաքվեի:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննության ընթացքում Ս. Էլամիրյանը հայտնել է, որ հանցագործության մասին հաղորդում տալիս գտնվել է զայրացած վիճակում: Վերջինս խոստովանել է իր կողմից ամուսնու եղբոր վերաբերյալ սուտ մատնություն կատարելու հանգամանքը:
Մեջբերելով հրապարակման հատվածը, որ «այդ գումարով մոտ 90 կգ ոսկի է գնել Աշոտ Սուքիասյանը, որի հիմնական սեփանակատերերը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանն են», Արամ Օրբելյանը հետաքրքրվեց՝ արդյոք պնդո՞ւմ են, որ Տիգրան Սարգսյանի համար Աշոտ Սուքիասյանն 90 կգ ոսկի կամ դրա մի մասն է գնել:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողներն օրերս Սոթքի ոսկու հանքի հանքախորշից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1967 թ. ծնված Աշոտ Պ.-ին: Նրա ձեռքին եղած պարկում հայտնաբերվել է 9.4 կգ հանքանյութի զանգված:
Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել Էջմիածին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող գազալցակայանից համակարգչի գողության մասին:
Նախօրեին Երևանում գտնվող քարի արտադրամասի 56-ամյա բանվոր ինքնասպանություն է գործել:
Հաղարծին գյուղի կենտրոնում Տ.Թամրազյանի ուղղությամբ կրակել է նույն գյուղի բնակիչ Գ.Պետրոսյանը՝ ձեւավորված անբարյացակամ փոխհարաբերությունների պատճառով սպանության սպառնալիքներ տալով։ Կրակոցի հետեւանքով Տ.Թամրազյանը մարմնական վնասվածք է ստացել ձախ ուսի շրջանում։ Քննությամբ պարզվել է, որ միջադեպը շարունակություն չի ունեցել մեկ այլ քաղաքացու միջամտության արդյունքում։
Հոկտեմբերի 13-14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 12.15-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ ոտնաթաթի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 26-ամյա երիտասարդ:
Այսօր տեղի ունեցած Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության արտահերթ նիստում տեղի է ունեցել իշխանափոխություն. խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանը հրաժարական է ներկայացրել, իսկ նրա փոխարեն խմբակցության ղեկավար է ընտրվել մինչ այդ խմբակցության քարտուղար Ջիվան Պողոսյանը:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 16.10-ի սահմաններում, կվադրոցիկլի վարորդը Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու երկրորդ կայանին հարակից հատվածում, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել:
«Մենք դատապարտում ենք կրոնի շահարկումը քաղաքական նպատակներով: Պատերազմ, ատելություն և անհանդուրժողականություն քարոզող կրոն գոյություն չունի: Բոլոր կրոնները քարոզում են սեր և խաղաղություն: Այդուհանդերձ, այսօր տեսնում ենք, որ կրոնական ծայրահեղական շարժումների պատճառով մարդկային կյանքում աղետներ են տեղի ունենում»:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի ու ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում հարյուրավոր փոքրիկներ այցելել են Երևան` մասնակցելու մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը:
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները։
«Վաղը կեսօրից հետո, հոկտեմբերի 14-ին և 15-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հոկտեմբերի 14-ին երեկոյան ժամերին սպասվում են հորդառատ անձրևներ և քամու ուժգնացում»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱԻՆ հիդրոօդերևութաբանական ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ռուսաստանաբնակ հայտնի հայ մտավորական, ֆիզիկոս Սարգիս Քարամյանը նախօրեին խեղդվել է Թուրքիայի Անթալիա ծովափնյա հանգստավայրում: Ա
Հոկտեմբերի 11-ին, ժամը 14.46-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղի մոտակա սարալանջին քաղաքացին անկարգելով անհաջող վայրէջք է կատարել, ունի վնասվածքներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արցախի պաշտպանության գծի հյուսիս արևելյան ուղղությամբ, անցած գիշեր, հրադադարի ռեժիմը լկտիաբար խախտող թշնամին խստորեն պատժվել է մեր տղաների կողմից` ոչնչացվել է հինգ թշնամի, կան նաև վիրավորներ, որոնց քանակն առայժմ հստակեցված չէ…
Հոկտեմբերի 10-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1962 թ. ծնված Ա. Մ.-ն և հայտնել, որ Սևաբերդ գյուղի սար բարձրանալիս «ՈՒԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան շուռ է եկել, և տակը մարդ է մնացել:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել «ԱրմԹեք-2015» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովի բացմանը: Այն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «BMW 316 I» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 159.2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 2008 թ. ծնված Արամ Ամիրյանին: