Դավիթ Հարությունյանի խորհրդականը կես մլն դոլարանոց բնակարան է գնել Լոնդոնում. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է` «Դատաիրավական ԾԻԳ»-ի նախկին տնօրեն Արթուր Թունյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի խորհրդականն է։ Հիշեցնենք, որ նա հանրությանը հայտնի դարձավ Վերահսկիչ պալատի հաշվետվություններից մեկի ներկայացման շրջանակներում։ Բոլորն են հիշում, թե ԱԺ ամբիոնից ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ինչպես էր ցույց տալիս մալուխի կտորն ու հայտարարում, թե դրա 1 մետրը խանութում արժի 130 դրամ, մինչդեռ այս ԾԻԳ-ը այն գնել է 1007 դրամով։
ՎՊ այս բացահայտումներից հետո հայտնի դարձավ, որ Թունյանը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նման բնակարան է գնել Լոնդոնում, որն արժե ավելի քան կես մլն դոլար։ Նման մի շքեղ բնակարան էլ նա գնել էր ԱՄՆ-ում։ Թունյանն ինքը չէր հերքել այս տեղեկությունը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: