Բաժիններ՝

«Մուլտի Գրուպ» բենզալցակայանի մոտ ավտոմեքենա է շրջվել

Մայիսի 13-ին, ժամը 05.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Մուլտի Գրուպ» բենզալցակայանի մոտակայքում «Վազ-2121» մակնիշի ավտոմեքենա է շրջվել. ներսում կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Վազ-2121» մակնիշի 77 NV 767 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդը տեղում չէր) շրջվել է:

Տուժածներ և զոհեր չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս