Բաժիններ՝

«Ինձ հետ առնչություն չունենալով՝ որոշ անձիք պարզապես ուղղորդված գործողություններ են իրականացնում». Դավիթ Բեգլարյան

«Երեկ` մայիսի 12 ին ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել մի խումբ քաղաքացիներ, ովքեր պնդում են, թե «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի Գևորգ Չաուշ 14/3 շենքի բնակիչներ են և տուժել են Դավիթ Բեգլարյանի ու Հերմինե Նաղդալյանի գործողություններից։

Ես պնդում եմ, որ բողոքի ակցիայի մասնակիցները (Արուսյակ Վանյանը, Ավետիք Գալստյանը, Արմեն Մանուչարյանը, Էլմիրա Հակոբյանը, Ծովինար Գրիգորյանը, Վարդգես Տիգրանյանը) որևէ կապ չունեն Գևորգ Չաուշի 14/3 շենքի բնակարանների հետ։

Դեռ մեկ շաբաթ առաջ ՀՀ կառավարության շենքի առաջ անձամբ հանդիպել եմ նույն այդ քաղաքացիներին՝ ցանկանալով հասկանալ ստեղծված իրավիճակը և քաղաքացիների բողոքի պատճառը: Հանդիպման ժամանակ ցույցի մասնակից քաղաքացիները, որոնց մի մասին ի դեպ ես երբևէ չէի հանդիպել, նշեցին, որ իրենց պահանջները կապված են այլ մարդկանց հետ:

Իրականում ինձ հետ առնչություն չունենալով՝ որոշ անձիք պարզապես ուղղորդված գործողություններ են իրականացնում՝ անհարկի շրջանառելով իմ և իմ ընտանիքի անդամների անունները:

Ես հայտարարում եմ, որ պատրաստ եմ ևս մեկ անգամ հանդիպել այդ քաղաքացիների հետ, քննարկել իրենց պահանջները, հասկանալ նաև նրանց պահվածքի և գործողությունների իրական դրդապատճառները»:

Դավիթ Բեգլարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս