Բաժիններ՝

Լրացուցիչ երաշխիքներ` կամավորների համար

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է 2016թ. ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի կողմից 1994թ. զինադադարի համաձայնագրի խախտման և նրա կողմից սանձազերծված ռազմական գործողությունների կապակցությամբ, ինչպես նաև հեագայում հակառակորդի կողմից հնարավոր նախահարձակ գործողություններով պայմանավորված կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող և զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (աշխարհազորային) համարվող աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ սահմանելու անհրաժեշտությամբ:

Նրա խոսքով՝ նախագծով նախատեսվում է աշխարհազորային համարվող աշխատողների աշխատանքային իրավունքների լիարժեք պաշտպանությունն ապահովելու նպատակով՝ կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում այդ աշխատողների համար սահմանել աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ՝ աշխատատեղի պահպանում և կողմերի համաձայնությամբ վարձատրության կազմակերպում: Նախագծով նաև նախատեսվում է առաջարկվող իրավական կարգավորումներին տալ հետադարձ ուժ՝ դրանք տարածելով 2016 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Օֆելյա Հովհաննիսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս