«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 15-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հակառակորդի դիպուկահարի կրակոցից դեկտեմբերի 11-ի երեկոյան զոհված ժամկետային զինծառայող Կարեն Գրիգորյանը դիրքեր բարձրանալուց առաջ հեռախոսով զրուցել էր Ղազախստանում գտնվող մոր հետ` ասել, որ վերջին անգամ է դիրքեր բարձրանում եւ շուտով տուն կվերադառնա:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 23.06-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Եթե առօրյա հարցեր քննարկելիս խոսում են բացասական բաների մասին արդյոք բամբասա՞նք է: Պատասխանում է Տ. Մխիթար քահանա Ալոյանը:
Դուք մի կարևոր հանգամանք հաշվի չեք առնում. այս ամենը նայում եք ձեր` որպես ստեղծվածներից մեկի տեսանկյունից և ոչ թե Ստեղծող Աստծո: Աստծուց չար բան չի կարող ստեղծվել: Դա միանշանակ հասկանալի է: Ձեր հարցադրումը նույնն է դրախտում չարի և բարու գիտության ծառը դնել-չդնելու խնդրի հետ, որովհետև նույն կերպ Դուք կարող եք այդ ծառը համեմատել նույն սենյակում դրված եռացրած ջրի հետ: Տարբերությունը միայն այն է, որ մենք փոքր երեխա չենք:
1988թ-ի աղետալի երկրաշարժի հետևանքով Գյումրիում շատ ընտանիքներ կորցրեցին իրենց դիմագիծը, ապրեցին և ապրում են տնակներում և սոցիալական վատ պայմաններում:
Շիրակի մարզում ծնելիության ցուցանիշի կտրուկ նվազում կա: Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն, հատկապես գյուղական համայնքներում է նկատվել ցածր ցուցանիշը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստաբանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով խարդախության և քրեական գործով դատաքննության ընթացքում խոշոր չափերով կաշառք տալու փորձի դրդչության համար։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 15-ին ժամը 9.00-20.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի ջրամատակարարումը:
2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում դեկտեմբերի 13-ի դրությամբ քննվում է 10 քրեական գործ, որոնք վերաբերում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն կատարված քվեարկության ահազանգերին։
Դեկտեմբերի 14-ին, ժամը 17.28-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի տներից մեկի տանիք բարձրացած քաղաքացին չի արձագանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի թիվ 2/32 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։
Դեկտեմբերի 13-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 22 շենքի 4-րդ հարկում հրդեհ է:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի թիվ 8/08 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։
Դեկտեմբերի 8-14-ը ընկած ժամանակահատվածում ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) տեսուչների կողմից իրականացվել են օպերատիվ դիտարկումներ 38 տնտեսավարող սուբյեկտներում:
Եվրոպական հանձնաժողովի տնօրինությունը, որը պատասխանատու է սննդի անվտանգության համար, թույլատրել է Ռուսաստանին վերսկսել ավելի քան 1 տարի առաջ թռչնագրիպի պատճառով դադարեցված թռչնամսի մատակարարումները, ասվում է «Ռոսսելխոզնադզորի» կայքում:
Ոստիկանության Մասիսի բաժնի և ԼՂՀ ոստիկանության աշխատակիցները Արարատի մարզի Խաչփար գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել ԼՂՀ իրավապահների կողմից ս/թ. օգոստոսի 8-ից ԼՂՀ քր. օր.-ի 184 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 184 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հետախուզման մեջ գտնվող՝ 1980 թ. ծնված Արմեն Ա.-ին:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռիչարդ Միլս Կրտսերի, դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի իրավաբան-փորձագետ Քրիստինա Աֆոյանի հետ։
Դեկտեմբերի 14-ին, ժամը 12.50-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիք մարզի Թթուջուր գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա ականանման առարկա է հայտնաբերել:
Սիրելի՛ հայրենակիցներ, Որդուս՝ 5-ամյա Հայկի կյանքի պատմությունը հրաշքի է նման: Նա ծննդյան օրից մինչեւ այժմ պայքարում է ապրելու համար: 5.5 ամսվա հղիությունից հետո, երբ առողջական վիճակս կտրուկ վատացել էր, բժիշկները որոշում էին կայացրել հղիության արհեստական ընդհատում կատարել՝ գոնե իմ կյանքը փրկելու համար:
Միլիոնների շորթում և անձի առևանգում. ոստիկանները վնասազերծեցին կատարողին:
Օդի ջերմաստիճանը 15-ին էապես չի փոխվի, 16-17-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով:
27 օր հացադուլի մեջ գտնվող Հայկ Կյուրեղյանին այսօր կրկին այցելել է Օմբուդսմենի ներկայացուցիչը:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով հիվանդանոց են տեղափոխվել Լեռնագոգ գյուղի երեք բնակիչներ՝ մայրը, դուստրը և որդին:
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում «Ռատնիկ» ժամանակակից հանդերձանքի լրակազմեր են ստացել դիպուկահարների համար:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 12.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի 9-դ փողոցի թիվ 9 տան պատուհանից երևում է, որ քաղաքացին ընկած է հատակին և չի արձագանքում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատժիչ գործողությունների:
«Մենք շատ հետաքրքիր տեսահոլովակներ ունենք, որոնք մեր հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը տարածում է: Ամենաուսուցողաական օրինակներից մեկը՝ քաղաքացին երբեմն ականատես է լինում, որ հարևանի տանից գողություն է կատարվում:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 19.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մառի փողոցի թիվ 12 շենքը հոսանքազրկվել է, ինչի հետևանքով քաղաքացին մնացել է վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: