Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Երաշխավորված խաղաղության գաղափարը համընդհանուր աջակցություն է ստանում մեր ժողովրդի մոտ։ Սա գալիս է փոխարինելու Ալիևի պարտադրանքով ՔՊ-ական ուրացման մոդելին։ Չունենալով, որևէ բանական, փաստարկված առարկություն՝ իշխանությանը խոսնակները որդերգրել են վիրավորելու և ծաղրելու անմիտ ուղին։
Երեկ մի խումբ «անթերի ՔՊ-ականների» հրահանգված էր հարձակում Գագիկ Ծառուկյանի վրա, ով Արագածոտնի գյուղերից մեկում հնարավոր երաշխավոր պետությունների ցանկում, ի թիվս՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, տվել էր նաև Պակիստանի անունը։ Ու գնաց. SMS ստանալուն պես գործի լծվեցին ձեթագողը, անտառաճանաչը, ատամնատեխնիկը և այլոք. «Բա Ծառուկյանը չգիտի Պակիստանը ինչ ա»։
Անթերի SMS-ականներին բացատրենք.
1. Պակիստանն այսօր Իրան-ԱՄՆ դժվարագույն բանակցությունների միջնորդն է։ Նրան, ըստ էության, վստահում են, թե Իրանը (որը համարվում է մեր առանցքային տարածաշրջանային գործընկերը ) և ԱՄՆ-ն, որին պատկանում է մեր Սյունիքով անցնող TRIPP-ը։ Իմաստը տեսա՞ք Պակիստանի դերի, թե՞ SMS-ով բացատրենք։
2. Պակիստանը լինելով իսլամական, ատոմային տերություն՝ ունի ազդեցություն Ադրբեջանի վրա։
3. Եվ վերջապես՝ Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվել է հենց այս իշխանության օրոք՝ 2025-ին։ Սա Պակիստանի մասով, թեև բոլորին հասկանալի է, որ Երաշխավորված խաղաղության համակարգում առանցքային դերակատարում ունենալու են այլ պետություններ։
Իշխանության ռեակցիան շատ հասկանալի է։
Սրանց պետք չէ երաշխավոր ազդեցիկ պետություններ։ Սրանց պետք է «խաղաղության» նիկոլական տարբերակը՝ Ալիևի կամքից, տրամադրությունից կախված։ Ի դեպ, հենց երեկ նոր զիջումների անոնսը Նիկոլը պատերազմաբերը արեց»։



