Մարդը տունը սարքել է, 40 տարի մեջը ապրում է, մենք հո չենք ասելու դուրս եկեք տնից․ Փաշինյանը՝ անօրինական տները օրինականացնելու մասին
Մարդը տունը սարքել է, 40 տարի մեջը ապրում է, մենք հո չենք ասելու դուրս եկեք տնից։ Այս մասին Դավիթաշենում քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Քանի որ շատ է թիվը, հատ-հատ մարդիկ դիմում են, հատ-հատով մինչև լուծում ենք, տարիներ է տևում, հիմա օրենք ենք ընդունում, որ փաթեթով լուծեն։ Մենք պետք է ելնենք այն տրամաբանությունից, դե յուրե հիմա նախ Խորհրդային Միությունը թույլ է տվել, բոլորի աչքի առաջ սարքվել է, մարդիկ 40 տարի, 50 տարի, 60 տարի այդ տանը ապրում են։ Հիմա դրա համար այնպիսի օրենք ենք ընդունում, որ մաքսիմալ արագացվի պրոցեսը»,- ասել է Փաշինյանը։



