Գիտնականները պարզել են, որ օրվա ընթացքում մենք երեխային 12.5 րոպե ենք տրամադրում։ Դրանցից 8.5 րոպեն ծախսվում է մեղադրանքների և արգելքների վրա։ Ընդամենը 4 րոպե է մնում ընկերական շփման համար։ Գրող Ջեյմի Հարինգթոնը ձևակերպել է 4 հարց, որոնք պետք է տալ երեխային ամեն օր։
«Բարև կյանքս, ոնց ես», հարցրել է` արդյոք մենա՞կ է, թե՞ կողքին մարդ կա, քանի որ չի ցանկացել, որ որևէ մեկն իմանա, որ ինքը հաղորդագրություններ է գրում ու խոսում աղջիկ երեխայի հետ: Երեխան պատասխանել է, որ մայրը խանութ է գնացել, իսկ հետո ասել, որ մայրը եկավ, ու անջատել է հեռախոսը:
Սալիվենը եւ նրա գործընկերները, ընդհանուր առմամբ, հաստատել են այն սովորական պատկերացումը, թե ժամանակը, որը կանայք ծախսում են տնային գործերի վրա, սովորաբար խիստ համամասնական է այն բանին, թե որքանով է պահպանողական ու ավանդապահ հասարակությունը, որում նրանք ապրում են:
Շտապօգնության բժիշկ Սալվադոր Խեչոյանը եւ բուժքույր Մալինա Մարգարյանը, որոնց պահել էին «Սասնա Ծռեր» խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդում, անձնուրաց աշխատանքի համար պարգեւատրվել են անկախ Հայաստանի առողջապահության 25-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում:
Իշխանություններն, ինչպես անցյալում, այնպես էլ հիմա (սա էլ հենց ազգային մտածելակերպի իներցիոն լինելու արդյունք է) չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, որ պետականության ամենակարեւոր հարցը մարդն է հասարակության մեջ, պետության օրինական դաշտում, նրա շահերն ու նրա ազատությունը:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 15.21-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խանջյան փողացի «ՈՒրարտու» ռեստորանային համալիրի դիմաց այրվում է ավտոմեքենա:
Իմ ազգ, իշխող խամաճիկ կառավարությունը շարունակում է իր ոչ օրինական գործողությունները, արհամարհում է ժողվրդի օրինական պահանջը, այդ ամենը պարզ ու հասկանալի է մեզ բոլորիս համար:
«Հայ եկեղեցին այստեղ շատ մեծ հեղինակություն ունի, մեծ հարգանք ու սեր է վայելում: Ֆրանսիայի որ կորած անկյունում կամ գյուղում իմանան, որ դու հայ եկեղեցու սպասավոր ես, առանձնակի հետաքրքրությամբ ու հարգանքով են քեզ վերաբերվում՝ ի տարբերություն այլ եկեղեցիների կամ կաթոլիկների»:
Սեպտեմբերի 12-ին արևելյան շրջաններում, 14-ին առավելապես հյուսիսային շրջաններում, երեկոյան ժամերին, 15-ին, 16-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 11-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը: Խաչի վեր բարձրացման տոնը՝ Խաչվերացը, հարությամբ նորոգվելու, հաղթանակի և ցնծության տոն է յուրաքանչյուր քրիստոնյայի համար:
Օդի ջերմաստիճանը 11-13-ը կնվազի 2-3 աստիճանով:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 00.34-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ընդամենը համալիրում լինելու է 861 բնակարան, դրանցից էկոնոմդասի են 96-ը: Spire London աշտարակի շինարարությունը պլանավորվում է ավարտել 2020 թվականին: Մինչեւ 2018 թվականի ամռանը շենքը կկառուցվի կիսով չափ, ճշտում է The Guardian-ը:
Ձեռքերը մարդու ազնվության ցուցիչն են։ Այդ պատճառով էլ, եթե զրուցակիցը անընդհատ դիպչում է վզին կամ մարմնի այլ հատվածների, կարծես թե պաշտպանվելիս լինի, ապա նա հաստատ ինչ-որ բան է թաքցնում։
Սպանություն ամերիկյան արտադրության ատրճանակով: Հանցագործությունը բացահայտվեց:
Աֆղանստանից Թուրքիա մեկնել ցանկացող երկու եղբայրները Հայաստանում կանգնել են դատարանի առջև։ Նրանք մեղադրվում են պետական սահմանն ապօրինի հատելու մեջ։
Ցանկում ներառվել են նաև Թուրքիայի Մուղլա, Էսքիշեհիր, Անկարա, Դիարբեքիր, Բուրդուր, Անկարա, Անթալիա, Էդիրնե և Ստամբուլի նահանգներում գտնվող 9 պատմական կառույց:
«Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիան» Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարի» ծրագրի շրջանակներում այսօր կազմակերպել էր սեմինար-քննարկում: Ինչպես պարզ դարձավ քննարկման ընթացքում, Հայաստանում տարեկան 1400 աղջիկ չի ծնվում` սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատճառով: Մասնագետները պնդում են` եթե այպես շարունակվի, ապա մինչեւ 2060 թվականը Հայաստանը կկորցնի մոտ 93 հազար աղջիկ` ապագա մայր:
Մուսուլմանական «Քուրբան բայրամի» (զոհաբերության տոն) առթիվ թուրքական իշխանությունները թույլատրել են երկրի քրդերի առաջնորդ, ցմահ ազատազրկում կրող Աբդուլլահ Օջալանին տեսակցել ընտանիքի հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
2016 թվականի հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 9-ը` առաջադրումների փուլի ընթացքում, ստացվել է 558 հայտ 13 լեզուներով, որոնցից 254-ը՝ չկրկնվող թեկնածություններ: Առաջադրումներ կատարվել են 66 երկրներից, առավելագույնը՝ Հայաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Գերմանիայից, Եգիպտոսից, Պակիստանից, Նիգերիայից, Ֆրանսիայից, Նեպալից, Քենիայից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից եւ Մեծ Բրիտանիայից։
Պերուի հյուսիսում սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը վստահեցնում է՝ ՀՀ զինված ուժերի սպառազինության եւ ռազմատեխնիկայի արդիականացմանը նոր թափ է հաղորդվել:
Ոստիկանները բռնել են փախչող կողոպտչին: Մանրամանսերը՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
«Ոստիկանությունից ակնկալում ենք գործի արագ բացահայտում»,- ասված է «Ալյանս» կուսակցության տարածած հայտարարության մեջ:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ԱՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
Անկարայի նահանգապետարանը տարածել է հայտարարություն, որի համաձայն գյուլենականների դեմ իրականացված հետախուզական գործողությունների արդյունքում, հուլիսի 15-ից սկսած 2 223 պետական աշխատողի լիազորություններ դադարեցվել են, իսկ 3 502-ը՝ հեռացվել աշխատանքից:
Սեպտեմբերի 11-15-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
«Եկեք չմոռանանք, որ մարդու ապրած կյանքը չի չափվում միայն այս հողի վրա ապրած ժամանակով, այլ կատարված գործերով: Մենք կորցրել ենք Հայոց բանակի զինվորին, ով մասնակցել է հայրենի երկրի սահմանների պաշտպանությանը, ծառայության ընթացքում աչքի ընկել պարտաճանաչությամբ: Կգա ժամանակը, երբ, ինչպես Հայոց ցեղասպանության բոլոր զոհերը, կսրբադասվեն Մայր հայրենիքի համար զոհված մեր բոլոր զինվորները, նաեւ՝ ձեր ու մեր սիրելի Արմանը»
Քաղաքացի Արմեն Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ բանկին ունեցած շուրջ 3 մլն. 400 հազ. ՀՀ դրամ պարտքը մարելու համար դատարանի վճռի հիման վրա կատարողական վարույթ հարուցած ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Էրեբունի-Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարող Ն. Գ.-ին 2015 թվականի փետրվարից մինչև նույն թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում մաս-մաս վճարել է ընդհանուրը 1 մլն. 500 հազ ՀՀ դրամ գումար, սակայն հիշյալ բաժնի հարկադիր կատարողը գումարը հաշվեհամարին չի վճարել և յուրացրել է այն: