«Ժիրայր Սէֆիլյանը հայ ժողովրդի համար չբացահայտված վտանգ է». Թալին ջոկատի հրամանատար

«Սասնա ծռերի» կատարած գործը չեմ արդարացնում, բայց նրանց համար պատրաստ եմ կյանքս տալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Թալին ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը՝ միևնույն ժամանակ նկատելով, որ այնտեղ դավադրություն կար. ««Սասնա ծռերի» կատարած գործողություններից հետո Հայաստանը կանգնած էր քաղաքացիական պատերազմի եզրին. Գասպարյան Վովայի բանակը՝ մի կողմ, ժողովուրդը՝ մի կողմ՝ երկու շաբաթից ավելի իրար ծեծում, ջարդում ու սպանում էին: Սրանք սպասում էին, որ կարող է ինձ նման տղաները հավաքեն իրենց մարտական ընկերներին, գնան այնտեղ, բայց չստացվեց»:

Թե ինչու չմիացան «Սասնա ծռերին», նա այսպես բացատրեց. «Սէֆիլյան Ժիրայրը երեք տարի եղել է դաշնակների գումարտակի հրամանատարը, և ես պարզ հայտարարում եմ՝ որտեղ կա Ժիրայր Սէֆիլյանը, այնտեղ կա խառնարկություն, դավադրություն: Ժիրայր Սէֆիլյանը հայ ժողովրդի համար չբացահայտված վտանգ է: Ի՞նչ արեց Սէֆիլյան Ժիրայրը. Հանկարծ պատահական մեքենայի միջից 2 հատ ավտոմատ գտան ու ասացին՝ Սէֆիլյան Ժիրայր: Բռնում են, հերոսացնում են, հետո օգտագործում են հայ ժողովրդին ապակողմնորոշելու համար»:

Նա նշեց, որ Պավլիկ Մանուկյանն իր ընկերն է, չի ուզում վատ բան ասել, բայց եթե նա այդ քայլն արել էր, ինքը պետք է դրա մասին իմանար. «Ես Պավլիկի շատ մոտ մարտական ընկերն եմ, նա գիտի իմ հնարավորությունները, ինչո՞ւ ես չգիտեի: Ժիրայր Սէֆիլյանն իմ տեղը լավ գիտեր, բայց ես նրան բացահայտել եմ»:

Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ իր պարտքն է համարում ժողովրդին զգուշացնել՝ Սէֆիլյանը շատ մեծ վտանգ է ներկայացնում հայ ժողովրդի համար. «Նա երբեք չի ասում՝ ինչ է անում, նա շատ մութ անձնավորություն է»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս