Բաժիններ՝

Զորամասի ֆինանսական ծառայության, համալրման բաժանմունքի, շտաբի պետերը՝ ամբաստանյալի աթոռին

Զորամասի ֆինանսական ծառայության պետի, համալրման բաժանմունքի պետի և զորամասի շտաբի պետի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

N զորամասի ֆինանսական ծառայության պետին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օգտագործելով իր պաշտոնական դիրքը, շահադիտական դրդումներից ելնելով, խաբեությամբ ուրիշի գույքը խոշոր չափերով հափշտակելու նպատակով 2007թ. հուլիս ամսից մինչև 2009թ. փետրվար ամիսը ներառյալ պաշտոնական փաստաթուղթ համարվող՝ պայմանագրային զինծառայողների դրամական բավարարման և դրանց հավասարեցված վճարումների հաշվարկման տեղեկագրերում յուրաքանչյուր ամիս կատարելով պաշտոնական կեղծիք՝ հափշտակել է ընդհանուր՝ 1.462.200 դրամ: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև զորամասի համալրման բաժանմունքի պետին և զորամասի շտաբի պետին։ Նրանք մեղադրվում են ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս