
ՀՀ-ի կողմից ՄԻԵԴ-ի վճիռների կատարման վիճակը: Ուսումնասիրություն (2007-2015 թթ.). ՀՔԱՎ

Ներկայացվող զեկույցի ուսումնասիրության նպատակն է եղել ամփոփ տեղեկատվություն տրամադրել Հայաստանում ՄԻԵԴ վճիռների կատարման մեխանիզմների, 2007 թ. մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վիճակի վերաբերյալ՝ բացահայտելով և վճիռների կատարման մեխանիզմների, և առանձին վճիռների կատարման նպատակով համակարգային լուծում և ընդհանուր բնույթի միջոցառումներ պահանջող խնդիրը և ներկայացնել դրանց լուծման ուղղությամբ առաջարկություններ:
Ուսումնասիրության առարկա են հանդիսացել ՀՀ վերաբերյալ Եվրոպական դատարանի թվով 55 վճիռ, որոնցից մեկը ուսումնասիրության ժամանակահատվածում դեռևս ուժի մեջ չէր մտել: Նշված վճիռներով արձանագրված խախտումները և վճիռների կատարման ընթացքը ամփոփված է «Ամփոփ տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության դեմ կայացված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և դրանց կատարման վերաբերյալ» տեղեկանքում: Զեկույցում մանրամասն անդրադարձ չի կատարվել առանձին գործերով անհատական բնույթի միջոցառումների և արդարացի փոխհատուցման վճարման վիճակին, այլ ուսումնասիրվել է դրանց համակարգային պատկերը: Զեկույցի պատրաստման ընթացքում օգտագործվել են պաշտոնական աղբյուրներում տեղադրված տեղեկատվությունը, քաղաքացիական հասարակության կողմից կատարված և այլ ուսումնասիրություններ:
Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ.
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ