Որպես կանոն՝ ոստիկանները բացահայտում են, մինչդեռ որոշ տուժողներ թաքցնում են իրականությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հիմնավորվել է, որ քրեական դատավարության մասնակիցներ Մհեր Ս.-ն և Հայկ Վ.-ն ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել են ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վ. Հովհաննիսյանին:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նորածնի մահվան դեպքի առթիվ:
Կապանի բազմաթիվ խանութներից կատարված գողությունները բացահայտվեցին:
Մարտի 12-ին, ժամը 16.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադոնցի փողոցում՝ ԵՐԱԶ բնակելի թաղամասի մոտակայքում, Ford transit մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. անհրաժեշտ է օգնություն:
Երեխաններիս մանկապարտեզ տանելուց առաջ ուսումնասիրել ենք Իջեւան քաղաքի բոլոր մանկապարտեզները: Գրեթե բոլորը նույնն են` առկա են միայն նվազագույն պայմանները:
Պատանեկան գայթակղություն՝ մեքենա փախցնելով:
Գիշերը մտել է ծանոթի տուն և գողություն կատարել:
Այսօր Գյումրու խարխուլ տնակներից մեկում պատսպարված, 4 մանկահասակ երեխաներ ունեցող և հինգերորդին սպասող երիտասարդ ընտանիքին «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները հանձնեցին նորակառույց, լուսավոր և կահավորված բնակարանի բանալիներ: Բնակարանը ի պատիվ շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշի, նրա ծննդյան օրվա առթիվ, անօթևան ընտանիքին նվիրաբերվեց վերջինիս ընկերների կողմից:
Ֆրանսիայում 15 և 17 տարեկան աղջիկների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Նրանք մեղադրվում են համերգային սրահի վրա հարձակում նախապատրաստելու մեջ: Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ հետաքննության ընթացքում պարզվել է, որ աղջիկները հաղորդագրություններ են փոխանակել «Facebook» սոցիալական ցանցի միջոցով: Գրառումներում նշվել է, որ մտադիր են կազմակերպել համանման հարձակում, ինչպես տեղի ունեցավ Փարիզի «Բատակլան» համերգասրահում:
Ինժեներ Թոնի Սմիթը 1,2 մետրանոց սատկած առնետի մարմինը հայտնաբերել է Լոնդոնի մանկական հրապարակներից ոչ հեռու, հայտնում է Metro-ն:
Արգենտինայում փլուզվել է հայտնի հսկա Պերիտո-Մորենո կոչվող սառցադաշտը: Բնական եզակի հուշարձանը միմյանց էր միացնում Արգենտինայի լճի երկու հատվածները՝ յուրահատուկ պատնեշ ստեղծելով, հայտնում է The Guardian-ը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 15-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ զանգվածի և Դավիթ Բեկի փող. 150-ից-230 համարների ջրամատակարարումը:
Հայկ Գ.-ն ավտոմեքենայի սրահից ներկայացրել է պոլիէթիլենային 2 փաթեթ` շագանակագույն զանգվածներով, և հայտարարել, որ ներկայացվածը «շոկոլադ» տեսակի թմրամիջոց է, իսկ Հակոբ Խ.-ն իր ավտոմեքենայի սրահից ներկայացրել է պոլիէթիլենային 19 փաթեթ` շագանակագույն զանգվածներով, և հայտարարել, որ ներկայացվածը «շոկոլադ» տեսակի թմրամիջոց է, որը գնել է Նոր Հաճն քաղաքի բնակիչ Սերոբից:
Արարատի մարզի Արալեզ գյուղի 44-ամյա բնակիչ Արտյոմ Ավետիսյանը մի խումբ ընկերների հետ ոչ սթափ վիճակում ապօրինի մուտք է գործել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից կառավարվող հատուկ պահպանվող տարածք՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան:
Նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ զորամասերի օպերատիվ գործողությունների շնորհիվ՝ հակառակորդի դիվերսիոն խմբերը ժամանակին հայտնաբերվել են: Վերջիններս, կորուստներ տալով, հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը:
Ոստիկանմության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 11-ին, ժամը 13-ին, բաժին է ներկայացել 1973 թ. ծնված Արամ Նահապետյանը:
Շորթողների խումբը վնասազերծվեց. 3 միլիոնը չտալու դեպքում սպառնացել էին վերացնել ընտանիքի անդամներին:
2015թ. մարտի 4-ին Նուբարաշենում հնչած կրակոցների գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործն ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Հնչած կրակոցների արդյունքում մահացել էին Դրաստամատ Թադևոսյանը, Լևոն Ղազարյանը, ով առավել հայտնի է՝ որպես Երրորդմասցի Լյովիկ, Մեսրոպ Նազարյանցը:
Մարտի 13-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, մարտի 14-ի երեկոյան ժամերին, մարտի 15-ին, 16-ի գիշերն ամենուրեք, մարտի 16-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում, 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում‵ ձյուն: Մարտի 13-ի ցերեկը, մարտի 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ինչպես նշել է Անուշ Նագգաշյանը, ձեռագիրն իր մոտ է հայտնվել պատահաբար. Անգլիայից Աբրահամ Մնացականյանի դուստրը այն գտել է իր բարեկամների տանը, որոնք էլ իրենց հերթին մոտ 40 տարի առաջ մի հայի տուն են վարձել: Վարձակալները գնել են տան սեղանը, որը գաղտնի դարակ է ունեցել: Հենց այդ դարակում էլ ընդամենը վերջերս հայտնաբերվել է տետրը, որի հետ նաև՝ Խրիմյան Հայրիկի լուսանկարն ու հայ որբերի լուսանկարներ:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և քրեական հետախուզության գլխավոր վարչությունների ծառայողները համագործակցելով Հայաստանի և Գերմանիայի Ինտերպոլի ագային կենտրոնական բյուրոների հետ՝ 2015 թ. հուլիսի 15-ին Գերմանիայում հայտնաբերել, կալանավորել և 2016 թ. մարտի 12-ին, ժամը 4.30-ին, Ֆրանկֆուրտ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել 1981 թ. ծնված Վազգեն Սեկոյանին:
Գյումրու Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոցում նորածին է մահացել։ Մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել։
Մարտի 11-ին, ժամը 19.55-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Արմեն Խաչատրյանը:
«Մոտեցել, ձեռք ա գցել, շոյել ա ու առյուծն էլ պատասխանել ա նրա վրա հարձակվելով: Թե ինչ գործ ունեիր առյուծի մոտ էիր մտնում: Իսկական մենամարտ ա եղել առյուծի հետ»,- նշել է գյուղապետը:
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ վերաֆինանսավորվել է 223 վարկ` 1.789 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով, որից 147 վարկ 1.383 միլիարդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով տրամադրվել է Երևանում, իսկ 76 վարկ 406.0 մլն ՀՀ դրամ պայմանագրային գումարով` ՀՀ մարզերում:
Ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները ավիաբազայի այցելուներին ներկայացրել են սպառազինության և ռազմատեխնիկայի ժամանակակից նմուշների ու օդանավի անձնակազմի հանդերձանքի ցուցադրությունը, որից հետո Հանրապետության Նախագահը և նրան ուղեկցող պատվիրակությունների անդամները դիտել են ՀԱՊԿ առաջադրանքների իրականացման շրջանակներում կործանիչների ցուցադրական թռիչքները:
Նախատեսվող ծրագրերից է տոնավաճառի ինտերնետային կայքի միջոցով ապրանքների ցուցադրությունը, որի արդյունքում հանրությունը կարող է իմանալ, թե ինչ ապրանքներ կան տոնավաճառում, ինչ գնով և ինչ տեսականիով:
Արմեն Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել սրտի կաթվածի կասկածով, սակայն այս ախտորոշումը չէր հաստատվել:
Ֆեյսբուքյան օգտատերեր Մխիթար Հայրապետյանը և Վահան Կոստանյանը հայտարարություն են տարածել, որում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին խնդրում են իրականացնել 13-ամյա Կառլենի երազանքը, ով հիվանդ է Թրիչեր Քոլինզի համախտանիշով: