
Ռյաբկովը ԱՄՆ-ին կոչ է արել սթափ մոտեցում ցուցաբերել Tomahawk-ների հարցում

Միացյալ Նահանգներ16:11, 8 հոկտեմբերի 2025Ռյաբկովը ԱՄՆ-ին կոչ է արել սթափ մոտեցում ցուցաբերել Tomahawk-ների հարցումՌուսաստանը ԱՄՆ-ին կոչ է անում պատասխանատվությամբ վերաբերվել Ուկրաինային Tomahawk հրթիռների հնարավոր մատակարարման հարցին:
Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։«Ինչպես հասկանում եք, առանց ծրագրային ապահովման, առանց արձակման կայանքների՝ հրթիռներն ինքնին, այսպես ասած, երկաթի կտոր են։
Համապատասխանաբար, այդ մասին նաև ասվել է բարձր մակարդակով՝ ռուսական կողմից. նման համակարգերի հիպոթետիկ կիրառումը հնարավոր է միայն ամերիկյան անձնակազմի անմիջական մասնակցությամբ», – ասել է Ռյաբկովը։
«Հուսով եմ, որ այս իրավիճակում կայացված այս կամ այն որոշման հետևանքների խորությունն ու լրջությունը լավ գիտակցում են նրանք, ովքեր Վաշինգտոնին մղում են նման որոշման։ Մենք, անշուշտ, կոչ ենք անում ամերիկյան ղեկավարությանը և ամերիկացի զինվորականներին սթափ, խելամիտ և պատասխանատու կերպով մոտենալ այս ողջ իրադրությանը», – հավելել է փոխնախարարը։
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ «մեր կողմից ոչ մի նյարդային վիճակ չկա»։
«Ռեսուրսները թույլ են տալիս առաջ շարժվել այն ուղղությամբ, որը որոշվել է գերագույն գլխավոր հրամանատարի կողմից», – եզրափակել է նա։Ուկրաինան դիմել է Վաշինգտոնին Tomahawk հրթիռներ ձեռք բերելու համար։ ԱՄՆ-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել Կիևին այս հրթիռների մատակարարման առումով:
Tomahawk հրթիռներն ունեն 2500 կմ հեռահարություն և Ուկրաինայի տարածքից արձակվելու դեպքում կարող են հարվածել Մոսկվային: