Պոռնկագրական նյութեր տարածելու մեղադրանքով տղամարդը հայտնվել է ամբաստանյալի աթոռին։
Այսօր 48 տարեկանում մահացել է Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կինը՝ Նատալյա Ալթունյանը։
Ստեփանակերտի մաքուր և կոկիկ կենտրոնն իր լայն պողոտաներով ու մայթուղիներով հիշեցնում է եվրոպական մի քաղաք, սակայն ի տարբերություն եվրոպական քաղաքների՝ Ստեփանակերտի փողոցներով քայլում են երիտասարդ զինվորներ:
National Geographic ամսագիրը ներկայացրել է աշխարհի վեց անսպասելի քաղաքները, որտեղ կարելի է համեղ սնվել։ Ասիական երկրներից այդ ցանկում հայտնվել է Երևանը։
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած մի շարք օրենքներ:
«Մեր հիմնական մտահոգությունն է, որպեսզի գյուղացու հոգսը լինի միայն որակով գյուղմթերք արտադրելը, և նա վստահ լինի, որ մթերքի իրացման խնդիր չի ունենալու, հակառակ պարագայում կվտանգենք գյուղատնտեսության զարգացումը՝ հետընթաց արձանագրելով»,- նշել է նախարար Առաքելյանը:
Հունվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին և հիմնադրամի խորհրդի անդամ Բեկոր Փափազյանին։
15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Խորհրդակցության ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Կումայրի արգելոց-թանգարանի և Գյումրու Շիրակացի ու Ռուսթավելի փողոցների վերականգնման ծրագիրը: Պատմամշակութային այս կարևոր արժեքների վերականգնումը հնարավորություն կտա խթանել զբոսաշրջության զարգացումը Գյումրիում:
Եվրահանձնաժողովի միասնական հետազոտությունների կենտրոնը (JRC), որը հաստատել է Երևանի համար «Կայուն էներգիայի գործողության ծրագիրը», պաշտոնական զեկույց է ուղարկել Երևանի քաղաքապետարանին: Այս մասին տեղեկացնում է enpi-info.eu-ն:
Հունվարի 13-ին, ժամը 15-ին, Նոր Հաճն քաղաքի Թումանյան փողոցի 5-րդ շենքի բակից Նաիրիի բաժին բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Մովսես Կ.-ն:
Հունվարի 7-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել Բաբաջանյան փողոցի թիվ 1 շենքի մոտ անհայտ անձի կողմից 1961 թ. ծնված Էմմա Ք.-ի ձեռքի պայուսակը բացահայտ հափշտակելու մասին, որի մեջ եղել էին հագուստներ և անձնագիր:
Հետախուզվողի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հունվարի 13-ին, ժամը 19-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Եղվարդ քաղաքի Նաթի թաղամասում գտնվող անասնագոմից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Արթուր Փ.-ն։
Հունվարի 13-ին, ժամը 9.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աբովյան փողոցի թիվ 54 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկա։
Հունվարի 14-ին, ժամը 08.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 155 շենքի բնակարաններից մեկի բնակչի մատը այտուցվել է, մատանին մնացել է մատին. մատից հանելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով. «Մառախուղի գոտին արբանյակային լուսանկարի վրա»։
Հունվարի 14-ին, ժամը 08.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 29 հասցեում գտնվող Գերմանիայի դեսպանատան երկրորդ հարկից ծուխ է նկատվում:
Քանի որ առաջիկա 5 օրերին այդ արգելափակող անտիցիկլնի ուժը չի թուլանալու, հետևաբար եղանակային պայմանների լուրջ փոփոխություններ չեն սպասվում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում, ինչպես նաև Երևանում մառախուղը կպահապանվի, մառախուղից կտեղա նաև թույլ ձյուն, իսկ մյուս շրջաններում սպասվում է փոփոխական ամպամածություն և առանց տեղումների եղանակ։
Հունվարի 14-ին, ժամը 02.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում գտնվող «Քեյ Էֆ Սի» արագ սննդի կետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 3 ավտոմեքենա, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Ստեփանավան-Ամրակից ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mercedes 124» մակնիշի 35UT135 պ/հ ավտոմեքենան (վարորդ Մ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակը. տուժածներ չկան:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը ռուսական Կոմերսանտ թերթի հետ զրույցում (3 դեկտեմբեր, 2015թ)՝ անդրադառնալով իր և շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի հարաբերություններին, պատմել է մի դեպք անցյալից:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը միջոցներ է ձեռնարկում անհատ քաղաքացիների և գործատուների մոտ գտնվող աշխատանքային գրքույկների թվայնացումն ապահովելու և պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու ուղղությամբ:
Հունվարի 13-ին, ժամը 15.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Գ.Նժդեհի» հրապարակի մոտակայքում քաղաքացին ( մշտական բնակության վայր չունի) գտնվում է հուսահատ վիճակում և սպառնում է վնասել իրեն:
Ութ ամսվա դադարից հետո վերագործարկված Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2016 թվականին ուղևարահոսքը կազմել է 12 421 ուղևոր, բեռնափոխադրումը՝ 4,2 տոննա ապրանք: 2016 թվականի դեկտեմբեր ամսին ուղևարահոսքը կազմել է 2557 մարդ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Գործադիր իշխանության ղեկավարը մի շարք գյուղերում շնորհավորել է 2016թ.-ի ծնված երեխաների ընտանիքներին, իսկ Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում հայտարարել է, որ հունվարի 20-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 4000-ական դոլար է հատկացնելու 2016թ.-ի ընթացքում Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաներին: