
Քաղաքացին սպառնում է վնասել իրեն

Հունվարի 13-ին, ժամը 15.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Գ.Նժդեհի» հրապարակի մոտակայքում քաղաքացին ( մշտական բնակության վայր չունի) գտնվում է հուսահատ վիճակում և սպառնում է վնասել իրեն:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական բաժնի հրահանգիչը:
Քաղաքացուն ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն:
Ոստիկանության աշխատակիցները վերջինիս տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին: