«Տաշիր» հիմնադրամը 4000 դոլար կհատկացնի 2016թ. ծնված՝ Արցախի ընտանիքների չորրորդ երեխաներին
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը 2016թ.-ին Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաներին կհատկացնի 4000-ական դոլար:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ, այս մասին այսօր Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում հայտարարել է վարչապետ Արայիկ Հարությունյանը: Գործադիր իշխանության ղեկավարը մի շարք գյուղերում շնորհավորել է 2016թ.-ի ծնված երեխաների ընտանիքներին, իսկ Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում հայտարարել է, որ հունվարի 20-ին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 4000-ական դոլար է հատկացնելու 2016թ.-ի ընթացքում Արցախի ընտանիքներում ծնված չորրորդ երեխաներին:
Վարչապետը հավելել է, որ Սամվել Կարապետյանի այս ծրագիրը ուժի մեջ է լինելու 3 տարի շարունակ: Այսինքն՝ այն ընտանիքները, որոնցում 2016-2018թթ. ընթացքում ծնվեն իրենց չորրորդ բալիկները, «Տաշիր» հիմնադրամի կողմից կստանան նշյալ գումարը: