ԴԱՀԿ նախկին պետին արգելվել է երկրից դուրս գալ. orer.am
Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ օրերս ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի երեխաները ցանկացել են Երևան-Փարիզ չվերթով Հայաստանից մեկնել Ֆրանսիա, սակայն տոմսարկղի մոտ հասնելուն պես նրա թիկնապահների և օդանավակայանի աշխատակցի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի հետևանքով թիկնապահներից մեկը ծեծի է ենթարկել օդանավակայանի աշխատակցին:
Orer.am-ի հավաստի տեղեկություններով՝ վեճի հիմնական պատճառը ոչ թե նրա երեխաների երկրից մեկնելու հարցն է եղել, այլ այն, որ իրականում թույլ չի տրվել, որ Միհրան Պողոսյանը երկրից մեկնի, ինչն էլ դարձել է վիճաբանության պատճառ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: