Հունիսի 5-ին, ժամը 10.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զ. Քանաքեռցու փողոցում՝ «Լյուսի» խանութի մոտակայքում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55 տարեկան կնոջ, ով գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիս 4-ին, ժամը 20.54-ին ահազանգ է ստացել, որ Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհի 20-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ ավտոճանապարհը դարձնելով անանցանելի:
Հունիսի 5-ին, ժամը 04.17-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ առաջին թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 5-ին, ժամը 07.48-ին տեղեկություն է ստացվել, որ ս.թ. հունիսի 4-ին ժամը 21.45-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հալեպում զինյալ ահաբեկչական խմբավորումները հունիսի 4-ին հրթիռակոծել են Նոր գյուղի բանջարեղենի շուկան, Սուլեյմանիե, Ազիզիե և Համիդիե շրջանները:
Հունիսի 4-ին, ժամը 23.20-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել՝ նետվելով Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 7 շենքի պատշգամբներից մեկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Զանգեց, ասաց, որ Ղարաբաղ են տանում, բայց հետո ասաց՝ չեն տանում, տանում են Վարդենիս: Գիշերը ուշ ժամի զանգեց, ասաց՝ Մե՛ր, զանգի՛ր, թող ռոումինգ միացնեն: Ասացի՝ եթե դու Վարդենիսում ես, ի՞նչ կարիք կա ռոումինգի: Ասաց՝ լավ, Մե՛ր, էլ չեմ կարող խոսել: Հետո անհասանելի դարձավ…»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռևս տեղեկություններ չի հայտնում կարկուտի հասցրած վնասների մասին:
Հունիսի 4-ին, ժամը 14.55-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում քաղաքացին ընկել է Սպանդարյանի ջրամբարը:
Հունիսի 4-ին «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կայացավ «Ոզնի» ամենամյա համակարգչային մրցույթի մրցանակաբաշխությունը: Մրցույթի անցկացմանն օժանդակել է «Հայ Տեք» կիբերանվանգության կենտրոնը` ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ:
Հունիսի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երկրորդ նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ով կալանավորվել էր պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով, տեղափոխվել է Երևանի կայազորային հիվանդանոց: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին հոսպիտալից՝ հրաժարվելով նրա առողջական վիճակի մասին այլ տեղեկություններ տրամադրել:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել զինկոմիսարիատի 2-րդ բաժանմունքի պետ, փոխգնդապետ Շ.Ավետիսյանին՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։
Հունիսի 5-9-ը շրջանների մեծ մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Նա ընդգծեց, որ ցերեկային ժամերին այսպես թե այնպես Երևանի կենտրոնական փողոցներում 27 կմ/ժամ է միջին արագությունը. «Այդ ճանապարհներով ուզենաս էլ՝ չես կարող արագ երթևեկել. «Պետք է ցուցանակ տեղադրվեր, որը կթույլատրեր գիշերային ժամերին ավելի արագ վարել: Ո՞վ պետք է գիշերվա ժամերին, երբ դիմացն ու կողքերն ազատ են, 30կմ/ժամ արագությամբ վարի: Դա դրել են, որ ասեն` դե, դրել ենք էլի, որ ասեն, թե իրենք էլ են աշխատում»:
2016 թվականի հունիսի 04-ին` ժամը 00:40–ի սահմաններում, ահազագն է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Վանաձորի հարկային տարածքային տեսչության շենքի մոտ։
նքնակամ վերադարձել էր հայրենիք ու մեկնել ծառայության: Նա թշնամու գնդակից ընկավ Թալիշում: Փոքրիկների ծնողներն անձամբ Գեւորգին չեն ճանաչել, սակայն հպարտանում են նրա սխրանքով:
«Տարրական տրամաբանությունն ասում է, որ եթե աշխատանքից ազատվում կամ կալանավորվում են ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք զբաղվել են բանակի սպառազինության եւ մատակարարման հարցերով, կնշանակի՝ իրավապահներին հայտնի են դարձել այնպիսի անհերքելի փաստեր նրանց թույլ տված չարաշահումների մասին, որոնք ներել չի կարելի»։
Մայիսի 30-ին ձերբակալված ՊՆ զինվորական գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանի ձերբակալության 72 ժամը երեկ լրացել է, եւ նրա նկատմամբ կալանքի սանկցիա է կիրառվել։ Սակայն երեկ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, եւ տեղափոխել են Երեւանի կայազորային հիվանդանոց։
Հայաստանը, Բալթյան երկրների, Պորտուգալիայի, Շվեյցարիայի եւ Ֆինլանդիայի հետ միասին զեկույցում ընդհանրապես չի ներառվել, որպես ահաբեկչության հետ նվազագույն խնդիրներ ունեցող երկիր: Տարածաշրջանի երկրներից ահաբեկչության հետ կապված իրավիճակը վատագույնն է Թուրքիայում, որը, ըստ զեկույցի, ունի ներքին եւ արտաքին ահաբեկչության խնդիր:
«Չէ, բացարձակապես սխալ տեղեկություն ունեք, հիմարություն է, այդ խոսակցությունները հիմարություններ են»,- իր պաշտոնանկության մասին լուրը հերքեց ՔԱԳՎ պետը։
Ծաղկաձորում աշխատանքն է սկսել «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստան-համագործակցություն» ամենամյա տնտեսական ֆորումը, որն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
Հունիսի 4-ին, ժամը 1.15-ին, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 11 հասցեում գործող Հարկային տեսչության շենքի դիմաց պայթուն է տեղի ունեցել:
Մայիսի 31-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել Սեդա Մ.-ին պատկանող «Նիսան Մարչ» ավտոմեքենայից ոսկյա զարդեր, նոութբուք, վայֆայ սարք, զեղչի քարտեր, հագուստ, և դրամապանակ գողանալու մասին:
Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 շենքի մոտից ներկայացրել են 1976 թ. ծնված Ջուլիետտա Ս.-ին, ով տվել է խոստովանական ցուցմունք:
Հունիսի 3-ին, ժամը 21-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի մասի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1957 թ. ծնված Վահան Գրիգորյանը:
Գյումրեցի ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանն ապրիլյան քառօրյա պատերազմում մահացու վիրավորում ստացած հերոսներից մեկն է: Մերուժանը երկու ամսից պետք է ամուսնանար, հարսնացուն Շուշիից էր:
Հունիսի 3-ին, ժամը 20.07-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Շանգրի Լա խաղատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք:
Հունիսի 4-ին, ժամը 01.02-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց 11 հասցեում գտնվող շենքի տանիքում տեղի է ունեցել պայթյուն:
Թաիլանդի արեւմուտքի Քանչանաբուրիի նահանգի տխրահռչակ «Վագրերի վանքի» տարածքում 30 սատկած վարգաձագերի մարմիններ են հայտնաբերել, որտեղ ընդամենը մի քանի օր առաջ Կարմիր գրքում գրանցված այդ կենդանիների 40 սատկած ձագեր էին գտել: