Դպրոցականների նորարարական լուծումներն առանցքային դերակատարություն են ունենալու նաև պաշտպանական բնագավառում
Հունիսի 4-ին «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կայացավ «Ոզնի» ամենամյա համակարգչային մրցույթի մրցանակաբաշխությունը: Մրցույթի անցկացմանն օժանդակել է «Հայ Տեք» կիբերանվանգության կենտրոնը` ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ:
Այս տարի մրցույթին մասնակցում էին շուրջ 200 դպրոցների 6-10-րդ դասարանների 400 աշակերտներ: Ամենամյա մրցույթի նպատակն է բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց ստեղծագործական մտքերը, ստուգելու սեփական կարողությունները, ինչպես նաև ստեղծել հարթակ մարզերի և մայրաքաղաքի ուսուցիչների համագործակցության և փորձի փոխանակման համար:
Հանդես գալով շնորհավորանքի և շնորհակալական խոսքերով` մրցույթի կազմակերպիչներից Ռուզաննա Նիկոյանը, նշելով, որ մրցույթի կարևորագույն նպատակներից է ընդհանրական պատկերացում տալ աշակերտներին համակարգչի մասին, կրթել գրագետ, բազմակողմանի զարգացած, գիտելիքահենք սերունդ, ընդգծեց, որ դպրոցների այսօրվա աշակերտները վաղվա զինվորներն են, ովքեր իրենց գիտելիքները պետք է ծառայեցնեն զինված ուժերի առավել զարգացման գործին:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյան իր հերթին ընգծելով նմանաբնույթ միջոցառումների անցկացման կարևորությունը, փաստեց, որ նշյալ մրցույթը նպատակ ունի աշակերտների շրջանում հետաքրքրություն առաջացնել ինֆորմատիկա առարկայի և առհասարակ համակարգչային տեխնոլոգիաների նկատմամբ, քանի որ այսօրվա դպրոցականների ապագա նորարարական լուծումներն, անշուշտ, առանցքային դերակատարություն են ունենալու նաև պաշտպանական բնագավառում: