Երևանը` ուժգին կարկուտից հետո
Երևանում քիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մայրաքաղաքում մինչ կարկուտն արևոտ եղանակ էր և հանկարծ միանգամից սկսեց կարկուտ տեղալ, որը տևեց ավելի քան 5 րոպե: Կարկուտի հատիկները բավականին մեծ էին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռևս տեղեկություններ չի հայտնում կարկուտի հասցրած վնասների մասին:
Հայաստանի տարածքում հունիսի 5-9-ը շրջանների մեծ մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 5-7-իը էապես չի փոխվի, 8-ին կնվազի 3-4 աստիճանով: Երևանում հունիսի 5-9-ը, երեկոյան ժամերին, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի և ամպրոպի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ: