
Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղում տնակ է այրվել

Արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 8-ին, ժամը 03.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղում այրվում է ոչ բնակելի տնակ:
Ըստ ԱԻՆ Կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է 11-րդ փողոցի տներից մեկի մոտակա ոչ բնակելի տնակը (սեփականատեր՝ Տ. Ն.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.00-ին, մարվել՝ 04.24-ին: Այրվել է տնակի պատերը և առաստաղը՝ մասամբ (մոտ 6 քմ) և ներսում պահեստավորված գոմաղբ (մոտ 2.5 խմ):