Բաժիններ՝

Վարդենիկ գյուղում արմատավորվում է կտավատի արտադրությունը

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում այս տարի կտավատի արտադրությամբ զբաղվել են մի քանի տնտեսություններ, որոնց ընդհանուր ցանքերը կազմել են մոտ 8 հեկտար: Առավել շատ ցանք, մոտ 4 հեկտարի չափով, կատարել է Վարդենիկ գյուղի բնակիչ Ահարոն Բադալյանը, ով այժմ ցանկանում է զբաղվել նաեւ կտավատի ձեթի արտադրությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիկի գյուղապետ Հովիկ Հովեյանը, Ահարոն Բադալյանը իր ցանքերի մեկ հեկտարից մոտ 1 տոննա բերք է ստացել, որից տնային պայմաններում կարողացել է ստանալ ձեթ, որն իրացվում է համեմատաբար բարձր գներով: Ապա նա Վարդենիկի գյուղապետի ուշադրությանը ներկայացրել է բիզնես-ծրագիր, որով նախատեսում է գյուղում կազմակերպել կտավատի ձեթի ավելի խոշոր արտադրություն:

«Ահարոն Բադալյանը խնդրում է ցածր տոկոսով բիզնես-վարկավորում՝ մինչեւ 30 միլիոն դրամի չափով: Հարցը մեր կողմից բարձրացվել է ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ, ապա այն գրավոր ներկայացվել ՀՀ կառավարության ուշադրությանը:

Նշված վարկով Ահարոն Բադալյանը նախատեսում է ստեղծել արտադրական տարածք եւ ձեռք բերել զտող եւ ճզմող սարքավորումներ: Եթե վարկավորումն ապահովվի եւ ծրագիրը հաջող ընթացք ունենա, անշուշտ, մեր համայնքում, նաեւ տարածքի այլ համայնքներում կընդլայնվեն կտավատի ցանքերը, քանի որ այն հացահատիկային մշակաբույսերի համեմատ ավելի եկամտաբեր է, իսկ իրացման խնդիրը, բնականաբար, արդեն լու ծված կլինի»,-նշեց գյուղապետը:

Կարդացեք նաև

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս