
Մոսկվայի մարզում գիշերը գրանցվել է 36 աստիճան սառնամանիք

Մոսկվայի մարզի տարածքում՝ Կլին քաղաքում, օդի ջերմաստիճանը այս գիշեր նվազել է մինչև մինուս 35.9 աստիճան, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Հիդրոմետ կենտրոնին:
Աննախադեպ սառնամանիք է գրանցվել նաև Դմիտրովում և Վոլոկոլամսկում՝ մինուս 33.8 աստիճան:
Հիդրոօթերևութաբանների տվյալներով՝ Մոսկվայում ավելի տաք է եղել, քան սուրբծննդյան գիշերը:
Ավելի վաղ հիդրոօթերևութաբանները 2017թ. սուրբծննդյան գիշերը Մոսկվայում համարել էին ամենացուրտը՝ դարասկզբից ի վեր: Հունվարի 7-ին Մոսկվայում ցրտել էր մինչև մինուս 29.9 աստիան, Մերձմոսկվայում՝ մինչև մինուս 33.4 աստիճան: